Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅԱՍՏԱՆԸ 50 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ 50 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

 

Ավարտվեց «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցող 111 երկրից ընտրվեց 50 Միստեր եւ Միսս, որոնք էլ կշարունակեն պայքարը առաջին հորիզոնականին արժանանալու համար: Առաջին փուլը հաղթահարած երկրների շարքում է նաեւ Հայաստանը թե՛ Միսսերի, թե՛ Միստերների մրցույթում: Հիշեցնենք, որ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ, իսկ «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում` մոդել ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆԸ:

«Իրավունքի» հետ զրույցում Դ. Ղարիբյանը խոսելով արդեն մի քանի տարի շարունակ անցկացվող այս մրցույթի  մասին` նշեց. «Սա ընդհամենը գեղեցկության վիրտուալ մրցույթ է իրական մարդկանց մասնակցությամբ: Ի տարբերություն դասական մրցույթների, վիրտուալն ունի որոշակի առանձնահատկություններ. չի հետապնդում շահույթ եւ մասնակցության համար մի շարք անհրաժեշտ ֆինասական ծախսեր դուրս են գալիս (օրինակ, մասնակցության համար մուտքի վճարը, ճանապարհածախսը եւ այլն): Արդյունքում մրցույթին ընդգրկվում են ավելի շատ երկրներ ու այն կրում է մասշտաբային բնույթ: Եվ նորամուծությունն այն է, որ այն դառնում է զանգվածային վիրտուալ միջոցառում, որի անուղղակի ժյուրիի անդամ կարող է դառնալ համացանցի ցանկացած օգտատեր»:

Ի դեպ, ինչպես տեղեկացնում են «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի կազմակերպիչները, լավագույն 50 Միսսերն ու Միստերները ընտրվել են հետեւյալ սկզբունքով. 15 Միսս և Միստեր ընտրվել է մրցույթի պաշտոնական կայքով (http://www.missmister.info/) իրականացվող քվեարկությամբ, 25 մասնակից ընտրվել է, ըստ «Միստեր FB 2014» եւ «Միսս  FB 2014» ֆեյսբուքյան պաշտոնական էջերում քվեարկված «լայքերի» (ձայների), իսկ 10 մասնակից ընտրվել է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ