Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԱՐԱ ՍԱԴՈՅԱՆԸ ԴԵՌ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՉԻ ՀԱՍԵԼ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ». ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ԱՐԱ ՍԱԴՈՅԱՆԸ ԴԵՌ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՉԻ ՀԱՍԵԼ, ՈՐ ՊԵՏՔ Է

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ». ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

«Իրավունք»-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պարզեց՝  հնարավո՞ր է  պաշտոնանկ անի  «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար  Արա Սադոյանին, քանի որ   շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դժգոհ է նրա աշխատանքից:

Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ, ինչպես լրատվամիջոցներից մեկին պատմել էր «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Տարոն Մարգարյանը Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանին  նկատողություն էր արել՝ վատ աշխատելու համար եւ «երկուս» նշանակել:

Քաղաքապետի խոսքով՝ աշխատանքային գործընթացում  ինքը կարող է դժգոհել  որոշ աշխատակիցների  աշխատանքից, բայց դա  շահարկումների առիթ չի կարող դառնալ  մարդուն աշխատանքից հանելու համար: «Մարդուն աշխատանքից ազատում են այն ժամանակ, երբ իր պարտավորություններն ամբողջությամբ չի կատարում»,- ասաց քաղաապետը:

- Պրն Մարգարյան, փաստորեն Արա Սադոյանը դեռ կշարունակի աշխատել:

-Այս պահին Արա Սադոյանը դեռ այն աստիճանի չի  հասել, որ  պետք է աշխատանքից ազատել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ