Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԻՆՈՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԻՆՈՏՈՆԸ


«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում մեկ ամիս շարունակ`հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 7-ը  հայ արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու հայ կինոյի հին ու նոր նմուշները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Կինոաշուն» ծրագիրը իրականացվում է արդեն 5-րդ տարին: Այս տարի «Կինոաշնան» մեկնարկը տրվեց ՀՀ լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ վանաձորցի հանդիսականին Սերգեյ. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն  Զավեն Սարգսյանը ներկայացրեց մեծանուն արվեստագետի կյանքի  կարեւոր դրվագները ներկայացնող լուսանկարներ`մանկությունից մինչեւ կյանքի վերջին րոպեները: Քանի որ 5-րդ «Կինոաշուն» ծրագիրը նվիրված է Ս. Փարաջանովին 90-ամյակին, ուստի ծրագրի ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները նվիրվում են նրա հոբելյանին:

Բացի Վանաձորից ֆիլմեր կցուցադրվեն ՀՀ ՊՆ տարբեր զորմասերում, ուսումնական հաստատություններում, մշակույթի կենտրոններում  եւ ՀՀ բոլոր մարզերում: Այս տարի ծրագիրը կայցելի նաեւ սահմանամերձ գյուղեր:

Ծրագրի ընթացքում կանցկացվի «Հին ու նոր երեւանցի» թեմայով կինոմրցույթ եւ արդեն ավանդական դարձած «Լավագույն գրախոսական» մրցույթը:

«Կինոաշնան» արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 7-ին`Արտաշատ քաղաքում:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ