Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԵՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼՂՀ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒ

Արխիվ 12-16

«ԵՏՄ-ՈՒՄ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՐՈՂ Է  ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼՂՀ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ».ՀԿԿ

 

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը   տարածել է հայտարարություն, որտեղ ողջունում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական  միությանը:Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ այս անդամակցությունը  կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագա զագացման վրա: «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, շատ հարցերում չհամաձայնելով  երկրի իշխանությունների տեսակետին, ներկա դրությամբ  չի կարող չարձագանքել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշման պատմական նշանակությունը, այսպես ասած Եվրոպական ինտեգրացիայի կուրսից փաստացի հրաժարվելու եւ եվրասիական  նախաձեռնություններոըմ լիարժեք մասնակցության ցուցաբերելու մասին: Միայն   ԵՏՄ-ում  Հայաստանի լիակատար անդամակցությունը  կարող է  երաշխավորել Հայաստանի եւ ԼՂՀ-ի անվտանգությունը, դառնալ քայքայված տնտեսության վերականգնման գրավականը ողջ հետխորհրդային տարածքում»,- ասվում է ՀԿԿ-ի հայտարարության մեջ:

Հայաստանի կոմունիստական  կուսակցությունը  կոչ է անում  ԱԺ բոլոր խմբակցություններին սկսել այդ պայմանագրի վավերացման գործընթացը: Հակառակ պարագայում նրանց որդեգրած դիրքորոշումը կնշանակի դավաճանել ազգային շահերին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ