Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԷՊՈՍԻ ՓԱՌԱՏՈՆԸ` ՄԱՐԶԱՅԻՆԻՑ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ

Արխիվ 12-16

ԷՊՈՍԻ ՓԱՌԱՏՈՆԸ` ՄԱՐԶԱՅԻՆԻՑ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ


2011թ.  սկսած «Սասնա տուն» Հասարակական կազմակերպությունը Ավագ Ավագյանի գլխավորությամբ կազմակերպում է փառատոն նվիրված հայկական ժողովրդական էպոսին` «Սասնա ծռերին»: «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

«Էպոսի օր» փառատոնի նպատակն է հայկական բանահյուսական ժառանգության գլուխգործոց հանդիսացող «Սասնա ծռեր» էպոսի պահպանումը, դրանում ամփոփված արժեհամակարգին երիտասարդությանը հաղորդակից դարձնելը, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ու արժևորման մթնոլորտի ամրապնդումը:

Փառատոնն այս տարվանից մարզայինից վերածվեց համաժողովրդականի, որին իրենց աջակցությամբ նպաստել են ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը: Այս տարի այն անցկացվեց ավելի մեծ շուքով, քանի որ փառատոնին մասնակցում էին ոչ միայն Արագածոտնի, այլև Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերի գյուղական և քաղաքային համայնքները:

Փառատոնը կայացավ հոկտեմբերի 4-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, սակայն, այն սկսել էր դեռ ապրիլ ամսին: Տարբեր տարածաշրջանների դպրոցներում և մշակութային կենտրոններում անցկացվել էին երգի, պարի, ասմունքի և այլ բնույթի մրցույթներ` հայկական էպոսի թեմայի շրջանակներում: Լավագույնները խրախուսական նվերներով և պատվոգրերով պարգևատրվեցին հենց փառատոնի ընթացքում: Իսկ ներկաները հնարավորություն ունեցան վայելելու հաղթող մասնակիցների ելույթները:

«Իրավունքի» հետ ունեցած զրույցի ընթացքում «Սասնա տուն» Հասարակական կազմակերպության ղեկավար Ավագ Ավագյանը նշեց. «Այս փառատոնը միտված է  հայկական բանահյուսական ժառանգության պահպանմանն ու հռչակմանը: Փառատոնի միջոցով փորձում ենք նաև պահպանել մեր ազգային դիմագիծը: Էպոսը մեր կյանքն է, մենք դրանով ենք ապրել և կշարունակենք ապրել»:

Դահլիճում թևածում էր Սասնա երգն ու պարը: Ներկաների ոգևորությունն անսահման էր` Սասնա երաժշտությունը, կարծես, անցնում էր յուրաքանչյուրի միջով:Փառատոնը շարունակական բնույթ է կրելու և փորձելու է ընդլայնել իր աշխարհագրությունը, քանի որ, ինչպես Ավագ Ավագյանն է նշում, այն ունի ասելիք և մեծ նշանակություն հայերիս ազգապահպանման և դիմագիծը չկորցնելու գործում:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ