Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԵՏՄ-Ն ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ՚ ՔԱՆ ԵՄ-Ը. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արխիվ 12-16

ԵՏՄ-Ն  ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ՚ ՔԱՆ ԵՄ-Ը.

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Ռուսաստանի հայերի միությունն արդեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե   որպես բիզնեսմեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ինչպե՞ս կանդրադառնա  գործարար աշխարհի վրա,  Արա Աբրահամյանը նախ հերքեց, որ ինքը բիզնեսմեն է, ապա ասաց, որ ամենակարեւորը ՀՀ  անվտանգությունն  է ու մեր տնտեսական վիճակի բարելավվումը: «Բիզնեսմենները, ովքեր աշխատում և ապրանք են արտահանում Ռուսաստան, պետք է ավելացնեն արտահանման ծավալները, և մեր Կառավարությունը պետք է անի հնարավորը, որ գործարարներն ավելի շատ արտահանեն, քանի որ պահանջարկն ավելի մեծ է, քան արտահանվում է»,-մանրամասնեց  Արա Աբրահամյանը`հավելելով, որ ԵՏՄ-ն ավելի լավ պայմաններ է առաջ քաշում, քան ԵՄ-ը: Ըստ բանախոսի`չկա մի երկիր, որ ինչ-որ միջազգային պայմանագիր ստորագրելուց հետո ինչ-որ երկրից կախված չլինի: «Մեր անվտանգությանը վտանգ չի սպառնում, ուղղակի մենք մի քանի հարցում սահմանափակվում ենք, այդ սահմանափակումներն միայն տնտեսական են»,- ասաց Աբրահամյանը և հավելեց, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ Ղարաբաղին ինչ-որ վտանգ սպառնա և սահմանների հարցում խնդիր առաջանա:

Արա Աբրահամյանը համոզված է,որ Հայաստանի `ԵՏՄ անդամակցությունը կօգնի Ղարաբաղի տնտեսության զարգացմանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ