Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽԱԼԱԹ ՀԱԳՑՐԱԾ ՔՆՆԻՉՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արխիվ 12-16

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽԱԼԱԹ ՀԱԳՑՐԱԾ ՔՆՆԻՉՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Այնպիսի տպավորություն  էր, որ  կարծես ես «Կամազի» ղեկին նստած լինեի, կամ  Հրաչյային բանտ նստացրած լինեի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Հիշեցնենք` Մոսկվայի Տրոյիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ էր մահացել:

Արա Աբրահամյանը հիշեց  նաեւ  Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցնելու պատմությունը. «Եթե այդ րոպեին ես այնտեղ չլինեի, կարող էր ամբողջ հայության դեմ մեծ ալիք  բարձրանար: Ռուսաստանի կենտրոնական  ալիքով երկու հաղորդում պատրաստեցինք այդ թեմայով, գնացինք մեկուսարան, տեսանք Հրաչյային: Ցանկանում եմ, որ բոլորդ իմանաք` ես պարտավոր չէի դա անելու, քանի որ  Ռուսաստանի հայերի միության պարտավորությունների մեջ դա չէր մտնում դա: Պարզապես ես դա արել եմ որպես հայրենասեր հայ»:

Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ  Հրաչյային խալաթ  հագցրած քննիչին  իրենք պատժել ու աշխատանքից   հեռացրել են:

Անդրադառնալով  գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված գործին` Արա Աբրահամյանը պնդում է, որ Lեւոն Հայրապետյանն անմեղ է. «Ժամանակ է պետք, որ քննությունը պարզի Հայրապետյանի անմեղությունը: Քննչական մարմինները զբաղված են այդ գործով»:

Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ Լեւոն Հայրապետյանին աջակցելու համար  դիմել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ