Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

««ԵՌՅԱԿԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Արխիվ 12-16

««ԵՌՅԱԿԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

 

«Իրավունքը»  ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանից   այսօր պարզեց` կցանկանա՞ր  Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնել:

«Ախր էդպիսի հարցեր ո՞նց եք տալիս, դա ինքը պետք է որոշի»,-ծիծաղելով ասաց Արամ Սարգսյանը:

-Դուք որպես շարքային քաղաքացի տեսնո՞ւմ ենք  ԲՀԿ ղեկավարին  նախագահի պաշտոնում:

-Ժողովուրդը կորոշի  իրեն տեսնում է  նախագահի պաշտոնում, թե ոչ:

-Դե դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք:

-Ես կուսակցության  ղեկավար եմ: Կուսակցությունը պետք  է որոշում կայացնի` ինչ  ենք անելու ընտրություններին: Մենք պետք  է իմանանք, որ իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:

-Դա հավանական համարո՞ւմ եք:

-ԵՏՄ-ի հետ կապված ասեմ, որ խորհրդարանի փոփոխությունն անհրաժեշտություն է:

-Ձեզ համար հասկանալի՞ է` «Եռյակն» ինչ ծրագրով  է առաջ շարժվում:

-Ոչ, ես իրենց ծրագիրը չեմ տեսել: 12 կետը քաղաքական ծրագիր չէ, դա ընդամենը պահանջ է. լուծել այսօրվա խնդիրները:

-«Եռյակն» ի՞նչ մեսիջ ուղարկեց հանրությանը հոկտեմբերի տասի հանրահավաքով:

-Հանրությանը չէ, իշխանությանը: Էնտեղ հավաքված ժողովուրդը այլ դերակատարություն ուներ: Դրանով «Եռյակի» քաղաքական ուժերը ցանկանում էին ասել իշխանությանը, որ եկեք մեզ հետ խոսեք, քանի որ ձեզանից բան ունենք ուզելու:

-Այսինքն «Եռյակն» պաշտոնների  ակնկալի՞ք ունի:

-Ընդհանրական առումով` այո  «Եռյակը»:

- Փաստորեն, իշխանության հետ «Եռյակը» սակարկություն է անում:

-Ինձ թվում է` այո:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ