Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Արխիվ 12-16

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ


Այս տարվա մայիսին փորձագետների մի խումբ ձեռնամուխ եղավ հայտնաբերելու իսպանացի  հայտնի գրող ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍԻ գերեզմանը: Ըստ որոշ արխիվային փաստաթղթերի` գրողի դին հանգչում է Մադրիդի ամենասուրբ երրորդություն եկեղեցու մենաստանում: Որոնումների արդյունքում մենաստանում փորձագետները հայտնաբերել էին բաց տարածքներ, որոնք նրանց կարծիքով դանբարանների տեղեր են եղել: Նրանք հայտնել էին, որ հաջորդ պեղումների ընթացքում կբացեն այդ տարածքները եւ կուսումնասիրեն այնտեղից հայտնաբերված մարմնի մնացորդները:

Հետագա որոնումների  համար անհրաժեշտ է եղել  Մադրիդի եպիսկոպոսի թույլտվությունը: Եպիսկոպոսի թույլտվությունը ստանալու համար Մադրիդի քաղաքապետը բանակցել է նրա հետ, սակայն վերջինս արգելել է բացել դամբարանները: Թույլտվություն չստանալու պատճառներից մեկն այն է, որ 20-րդ դարում մենաստանում են ամփոփվել վանքի սպասավորներից շատերը եւ նրանց ազգականները տեղեկանալով այդ մասին, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:

Փորձագետների խմբի ղեկավար, պատմաբան Ֆերնանդո Պրադոն նշել է, որ անհրաժեշտ է վերսկսել որոնումների երկրորդ փուլը, քանի որ հաջորդ տարի նշվելու է Սերվանտեսի մահվան 400-րդ տարելիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ