Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ

Արխիվ 12-16

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ

 

Հոկտեմբերի տասի ԱԺ ոչ իշխանական ուժերի ՝ Բ ՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքը  շարունակվում է քննարկվել, մասնավորապես  քննարկվում է  «Եռյակի» կողմից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին անտեսելու փաստը:

«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ հանրահավաքին որպես շարքային քաղաքացի մասնակցելու  էր  նաեւ «Ժառանգության» անդամ  Անահիտ Բախշյանը: Այսօր փորձեցինք պարզել ՝ ի՞նչ տպավորությունբ ստացավ   տիկին Բախշյանը  հոկտեմբերի տասի -հանրահավաքից, արդյոք  մասնակցելու է «Եռյակի հաջորդ ՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին:  Տիկին Բախշյանն ասաց, որ մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի: «Շատ կարճ կանգնել ու գնացել եմ»,- ասաց տիկին Բախշյանը:

-Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը լսելուց հետո  գնացել եք:

-Նույնիսկ Րաֆֆիին չեմ լսել:

-Իսկ հաջորդ հանրահավաքին գնալո՞ւ եք

-Հիմա չեմ խոսելու: Դեռ ժամանակը չէ:

Փորձեցինք  կապ հաստատել նաեւ  «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, հետ, սակայն ողջ օրվա ընթացքում զանգերը մնացին անպատասխան:

Փաստորեն, սրանից կարելի է եզրակացնել, որ «Ժառանգությունը»  որոշակի հետեւություններ է արել նախորդ հանրահավաքից եւ կարծես թե հասկացել ՝մամուլի որոշ հրապարակումներն այն մասին,  որ «Ժառանգությունն» իր առաջնորդով  ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համար «третий лишний»  կարգավիճակում է, իրականությանը մոտ են: Պատահական չէ, որ այսօր «Ժառանգության»  առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ  համագործակցող ուժերը պետք է  ունենան  միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ առաջիկա քայլերի հստակություն:

Սոնա Դավթյան

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ