Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆԸ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՄԵՔԵՆԱՆ

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆԸ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՄԵՔԵՆԱՆ

 

«Իրավունքն» ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ դերասան Կարեն Մկրտչյանը հոկտեմբերին նորից մեկնելու է Գերմանիա` բուժումներ ստանալու: Այսօր  դերասանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Կարենի Գերմանիա մեկնելը ուժի մեջ է. «Հոկտեմբերին պետք է գնար, բայց դեսպանատանը հերթ է, դրա համար էլ հավանաբար, Գերմանիա կմեկնի նոյեմբերին: Էն ժամանակ էլ տղայիս ասացին` մի բուժոմով հիվանդությունը չի բուժվի»:

Հիշեցնենք`հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի  պատճառով  լուրջ վնասվածքներ էր ստացել: Բուժման նպատակով  Կարեն Մկրտչյանը  այս տարվա մարտի 16-ին մեկնել էր Գերմանիա և եւ մինչեւ հուլիսի  հինգն այնտեղ բուժվել: Դերասանը Հայաստան է վերադարձել հուլիսի վեցին:

Գրիշա Մկրտչյանի խոսքով  ընդհանուր առմամբ որդին իրեն լավ է զգում, բայց գլխացավեր ունի, որոնք աստիճանաբար սաստկանում են:

Հոր խոսքով` որդու վրա բավական վատ ազդեց Կարենի համար  հավաքված գումարի պատմությունը:

Տեղեկացնենք` Կարեն Մկրտչյանի վերադառնալուց հետո ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել էր հայտարարություն այն մասին, որ Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով «խաբեությամբ կերել է» իրեն հանգանակած 80.000 եվրոն:

Կարեն Մկրտչյանն էլ ի պատասխան այդ մեղադրանքների, ասել էր, որ ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են իր տարած վիրահատության մասին: Նա նաև նշել էր, որ հավաքված 80 հազար եվրոյից շուրջ 13 հազար եվրոն մնում է, այն կծախսվի հոկտեմբեր ամսին, երբ ինքը բուժման նպատակով կրկին կմեկնի Գերմանիա: Տարածված լուրերի հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում՝ պարզելու, արդյոք խաբեություն կա, թե  ոչ:

Գրիշա Մկրտչյանից նաեւ պարզեցինք ` այս անգամ ո՞վ է հոգալու Գերմանիայում Կարեն Մկրտչյանի  բուժման ծախսերը: «Դե իր  ավտոմեքենան է հիմա դրել վաճառքի, չգիտեմ, տեսնենք էլի»,- եզրափակեց Գրիշա Մկրտչյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ