Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՏՈՒՆՍ ՎԵՐՑՆԵՆ ՏԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ…» ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ Է

Արխիվ 12-16

«ՏՈՒՆՍ ՎԵՐՑՆԵՆ ՏԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ…» ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ Է

 

«Իրավունքը» ազատամարտիկ Վարդան Դարբազյանի ընտանիքի խնդրին անդրադարձել էր օգոստոսի 8-ի, 18-ի, 20-ի, սեպտեմբերի 24-ի  հրապարակումներում:  Խնդիրը վերաբերում էր Մադոյան փողոցի 24 տանը, որը կռվախնձոր էր դարձել Դարբազյանների ու նրանց դրկից Սարգսյանների միջեւ:

Հիշեցնենք՝ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը  մայր ու որդի Արմենուհի և  Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, նրան վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է  Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:

«Իրավունքը» սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ տեղեկացրել էր,  որ Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են:

Այսօր Վարդուհի Գեւորգյանից պարզեցինք՝ հոկտեմբերի 9-ի   վերաքննիչ դատարանում  սույն գործի դատական երկրորդ  նիստում ինչ հարցեր են քննարկվել: Տիկին Գեւորգյանի փոխանցմամբ  դատական նիստը հետաձգվել է, քանի  որ ինքը վատառողջ է եղել եւ նիստին չի մասնակցել: «Դեռ տեղյակ չեմ` հաջորդ դատական նիստը երբ է  լինելու»,- ասաց ազատամարտիկի կինը:

Թեեւ առաջին ատյանի դատարանի որոշումը տիկին Վարդուհին իր փաստաբանի հետ բողոքարկել է վերաքննիչ դատարանում, սակայն դատարանից առանձնապես սպասելիքներ չունի: «Հիմա վարձով բնակարան եմ փնտրում, քանի որ չեմ կարող անընդհատ  մորս տանը մնալ: Երկու փոքր երեխաներ տան, դեմն էլ ձմեռ է: Տունս վերցնեն տան մի հատ մարմնավաճառի, ինչ է թե իրենք շահ ունեն: Ոչ մի բանի հույս չունեմ ու պետությանն էլ ասելու բան չունեմ»,- հուզված  ասաց  տիկին Գեւորգյանը:

Վարդուհի Գեւորգյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանն էլ  մեզ հետ զրույցում ասաց, բացի վերաքննիչ դատարանին դիմելուց, իրենք դիմել են վարչական դատարան. «Պետք է պարզել՝ ինչի հիման վրա է կադաստրում Մելինե Սարգսյանին պատկանող տարածքներն ավելացել»:

Փաստաբանն ասաց, որ առանձնապես որեւէ սպասելիք վերաքննիչ դատարանից չունեն. «Չգիտենք՝ վարչական դատարանը մեր գործը վարույթ կընդունի, թե ոչ»:

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ