Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽԱԼԱԹ ՀԱԳՑՐԱԾ ՔՆՆԻՉԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Արխիվ 12-16

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽԱԼԱԹ
ՀԱԳՑՐԱԾ ՔՆՆԻՉԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ


ՙԱյնպիսի տպավորություն էր, որ կարծես ես ՙԿամազի՚ ղեկին նստած լինեի կամ Հրաչյային բանտ նստեցրած լինեի՚,- լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործի մասին` այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Հիշեցնենք` Մոսկվայի Տրոյիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, որի հետեւանքով 18 մարդ էր մահացել:
Արա Աբրահամյանը հիշեց նաեւ Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցնելու պատմությունը. ՙԵթե այդ րոպեին ես այնտեղ չլինեի, կարող էր ամբողջ հայության դեմ մեծ ալիք բարձրանար: Ռուսաստանի կենտրոնական ալիքով երկու հաղորդում պատրաստեցինք այդ թեմայով, գնացինք մեկուսարան, տեսանք Հրաչյային: Ցանկանում եմ, որ բոլորդ իմանաք` ես պարտավոր չէի դա անելու, քանի որ Ռուսաստանի հայերի միության պարտավորությունների մեջ դա չէր մտնում: Պարզապես, ես դա արել եմ` որպես հայրենասեր հայ՚: Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հրաչյային խալաթ հագցրած քննիչին իրենք պատժել ու աշխատանքից հեռացրել են:
Անդրադառնալով գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված գործին` Արա Աբրահամյանը պնդում է, որ Lեւոն Հայրապետյանն անմեղ է. ՙԺամանակ է պետք, որ քննությունը պարզի Հայրապետյանի անմեղությունը: Քննչական մարմինները զբաղված են այդ գործով՚: Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ Լեւոն Հայրապետյանին աջակցելու համար դիմել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ