Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ

Արխիվ 12-16

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ

Հոկտեմբերի 10-ի ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ համատեղ հանրահավաքը  շարունակվում է քննարկվել, մասնավորապես  քննարկվում է  ՙեռյակի՚ կողմից ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին անտեսելու փաստը: ՙԻրավունքն՚ արդեն տեղեկացրել էր, որ հանրահավաքին` որպես շարքային քաղաքացի, մասնակցելու  էր  նաեւ ՙԺառանգության՚ անդամ  ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ: Մենք փորձեցինք պարզել` ինչ տպավորություն ստացավ   տիկին Բախշյանը հանրահավաքից, արդյո±ք  մասնակցելու է ՙեռյակի՚ հաջորդ հանրահավաքին:  Տիկին Բախշյանն ասաց, որ մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի. ՙՇատ կարճ կանգնել ու գնացել եմ՚:
- Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը լսելուց հետո  գնացել եք:
- Նույնիսկ Րաֆֆիին չեմ լսել:
- Իսկ հաջորդ հանրահավաքին գնալու եք:
- Հիմա չեմ խոսելու: Դեռ ժամանակը չէ:
Փորձեցինք  կապ հաստատել նաեւ  ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն ողջ օրվա ընթացքում զանգերը մնացին անպատասխան:
Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ ՙԺառանգությունը՚  որոշակի հետեւություններ է արել նախորդ հանրահավաքից եւ, կարծես թե, հասկացել մամուլի որոշ հրապարակումներն այն մասին,  որ ՙԺառանգությունն՚ իր առաջնորդով  ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համար ՙերրորդն ավելորդի՚  կարգավիճակում է: Պատահական չէ, որ ՙԺառանգության՚  առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ  համագործակցող ուժերը պետք է  ունենան  միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ առաջիկա քայլերի հստակություն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ