Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՀՀ-ԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է՚

Արխիվ 12-16

ՙՀՀ-ԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է՚


- Կուտակային համակարգի հետ կապված մի հարց է ինձ հետաքրքրում: Եթե մարդը կենսաթոշակային տարիքի հասնելու պահին փոխում է իր քաղաքացիությունը, եւ այդ երկիրը նման համակարգ չունի, արդյոք նրա կուտակած գումարը ստանալը չի վտանգվում:
Շիրակի մարզի բնակիչ Արամ Այվազյան
Հարցին պատասխանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
Կենսաթոշակների ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԸ.
-Եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձը մեկնում է մի երկիր, որտեղ չի գործում կուտակային կենսաթոշակային համակարգը, կամ նրա գումարն անհնար է տեղափոխել անհատական կենսաթոշակային հաշվին` որեւէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա կուտակված գումարի տնօրինման իրավունքն անձը ձեռք է բերում բացառապես 63 տարեկանը լրանալուց հետո` ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այսինքն, այդ անձի կենսաթոշակային խնայողությունները կկառավարվեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից` մինչեւ անձի 63 տարին լրանալը: Հետեւաբար, Հայաստանից մեկնելու դեպքում իր խնայողությունները չստանալու ռիսկը բացակայում է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ