Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

"ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ"

Արխիվ 12-16

"ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ"

Երեւանի Ծարավ աղբյուր փողոցի հարեւանությամբ գտնվող գնացքի գծերի մոտ երիտասարդ տղամարդու դիակը հայտնաբերվել էր հոկտեմբերի 11-ին: 24-ամյա Լեւոն Բունիաթյանը սպանվել էր ձախ քունքին արձակած հրազենային կրակոցից: Մարդասպանը հայտնաբերվել էր, եւ հանցագործությունը կարելի կլիներ համարել բացահայտված, եթե չլինեինª պաշտոնական լրատվության եւ լրագրողական "հետաքննության" միջեւ "չնչին" հակասություննեը...
Ըստ NEWS.am-իª "...Երիտասարդի սպանությունը տեղի էր ունեցել տաքսի մեքենայի մեջ` հենց վարորդի ներկայությամբ: Սրահում ոմն Գալուստով կրակել է նրա վրա, այնուհետեւ դին տեղափոխել Քանաքեռ` գծերի մոտ ու ասել, որ դեռ մի հոգու էլ պետք է սպանի": Տղամարդիկ իրար մեջ հալալ չէին կիսել "ոսկու գործի" եկամուտները:
Ոստիկանության կողմից հանրությանը հրամցված տեղեկությունների համաձայնª իր առջեւ երկրորդ անձին սպանելու նպատակ դրած Տարոն Գալուստովն ինքնակամ ներկայացել էր իրավապահներինª վերջիններիս կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում: Հանցագործության ականատես տաքսու վարորդի մասինª ոչ մի խոսք: Այս պահին հարուցված է քրեական գործ. Տարոն Գալուստովին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին եւ 235-րդ (ապօրին զենք պահելը) հոդվածի 1-ին մասով: Ավելորդ չէ նշել նաեւ, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ