Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

"ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ"

Արխիվ 12-16

"ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ"

Օրերս Վարդենիսում կատարված աղմկահարույց սպանության վերաբերյալ որոշ մանրամասներ մեզ հետ զրույցում հայտնեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Քաղաքապետի խոսքով. "Միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ: Գրիշա Մանուկյան եւ Արամ Մանուկյան եղբայրները վաղուց թշնամական, լարված հարաբերություններ են ունեցել իրենց եղբոր` Սարգսի հետ: Դեպքի օրը Գրիշա Մանուկյանն իր եղբոր` Արման Մանուկյանի եւ ընկերների հետ պատահաբար հանդիպել են Սարգսին, նրա հետ փորձել պարզել իրենց հարաբերությունները: Բայց Սարգիսը արհամարհական վերաբերմունք է ցույց տվել ու հայհոյել Գրիշա Մանուկյանին, որի պատճառով Արման Մանուկյանը ձեռքով հարվածել է նրա դեմքին: Այս դեպքից հետո նա իր ավտոմեքենայով դիմել է փախուստի: Բայց որոշ ժամանակ անց, Գրիշա Մանուկյանը դարձյալ հանդիպել է նրանց ու դարձյալ փորձել են պարզել իրենց հարաբերությունները, սակայն խոսակցությունը վերաճել է փոխադարձ հայհոյանքի: Արդյունքում` Սարգիսը  իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակել է իր եղբոր` Արման Մանուկյանի վրա եւ դիմել փախուստի: Փաստորեն, վերջում եղբայրների թշնամանքը վերածվեց մարդասպանության":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ