Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ...

Արխիվ 12-16

ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ...

Ուկրաինայում հետաքննություն է սկսվել 1996 թ.-ից երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլոր անձանց գործունեության նկատմամբ:
Ուկրաինական բանակի մարտունակության խաթարման մեղադրանքով` ընթացիկ հետաքննության մասնակիցներ են դարձել 8 նախկին նախարարներ, այդ թվում երկու անգամ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալեքսանդր Կուզմուկը: Գործով անցնում են նաեւ նախկին նախարարներ Վլադիմիր Շկիդչենկոն, Եվգենի Մարչուկը, Անատոլի Գրիցենկոն, Յուրի Եխանուրովը, Միխայիլ Եժելը, Դմիտրի Սալամատինը եւ Պավել Լեբեդեւը: Ըստ այդ երկրի զինդատախազիª տարիների ընթացքում եւ հատկապես վերջին չորս տարիներին ուկրաինական բանակի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական ակտերում իրականացվել է շուրջ 600 փոփոխություն, որոնք փաստացի խաթարել են Զինված ուժերի ամբողջականությունն ու գործառույթների անխոչընդոտ իրականացումը:
Դրբի տակ են հայտնվել 1996 թ.-ից երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլոր անձինք:


ՈՍՏԻԿԱՆԸ ՊՈՌՆԿԱՆՈՑՈՒՄ

Մոսկվայի, մեղմ ասածª հասարակաց տներից մեկում հարբած ոստիկանները տուրուդմփոց էին հրահրել: Իրավապահ մարմինները մտադրված են քրեական գործ հարուցել մի քանի հոդվածներով: Դրանցում հավանաբար կլինի նաեւ ավազակության հոդվածը. պոռնկանոցից անհետացել էին երկաթյա պահարանը (սեյֆ) եւ թանկարժեք խմիչքներ:


ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱ. ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ
ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 14-ին սկսել է լսումներըª 2004թ. Բեսլան քաղաքի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առնչությամբ: Ռուսաստանի Դաշնության դեմ ՄԻԵԴ-ում առկա է 7 բողոքª 447 հայցվորների մասնակցությամբ:
10 տարի է անցել այդ դաժան իրադարձությունից հետո, որի հետեւանքով զոհվել էին չեչեն ահաբեկիչների 321 պատանդները եւ վիրավորվել 700-ից ավելին: Այդ երկու ցուցակներում էլ մեծամասնությունը կազմում էին երեխաները. հասկանալի էª ահաբեկչական գործողությունները սկսվել էին սեպտեմբերի 1-ին: Զոհվել էին նաեւ անվտանգության ծառայության հատուկ նշանակության 10 մարտիկներ: Պաշտոնական տվյալների համաձայնª 32 ահաբեկչից կենդանի էր մնացել մեկը: "Կիսապաշտոնական"ª Հյուսիսային Օսիայի պառլամենտական հանձնաժողովի տվյալներովª ահաբեկիչների թիվը կրկնակի ավել էր:
Տուժածներն ու նրանց հարազատները համարում են, որ զոհերի ահռելի այդ քանակի համար պատասխանատու են ուժայինները: Մինչդեռ, տարեցտարի շեշտակի ավելանում է ՌԴ քաղաքացիների թիվը, որոնք համոզվում են, որ հակաահաբեկչական գործողությունները պետք է դասել հաջողվածների ցանկում: Հետեւաբար, այնքան էլ էական չէ, թե ինչ կեզրակացնի Եվրադատարանը, բայցեւª հետաքրքիր է...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ