Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

"ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ ՍԿՍԵՑԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԻՐԵԼ ԿՆՈՋՍ"

Արխիվ 12-16

"ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ ՍԿՍԵՑԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԻՐԵԼ ԿՆՈՋՍ"

Օրերս լույսաշխարհ է եկել երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻ դուստրը: Դավիթը դստերը կոչել է Գայանե, մայրիկի` երջանկահիշատակ երգահան ԳԱՅԱՆԵ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ անվամբ: Փոքրիկ Գայանեն ծնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, քանի որ Դավիթի կինը` Սվետան, մոսկվաբնակ հայուհի է:
"Իրավունքի" հետ զրույցում երջանիկ հայրիկը պատմեց, որ հանգամանքների բերումով դստեր լույսաշխարհ գալու ժամանակ չի կարողացել լինել կնոջ կողքին` նա եղել է Հայաստանում, իսկ կինը` Մոսկվայում. "Կնոջս փաստաթղթերի հետ կապված գործեր կային, մեկնեց Մոսկվա, ես էլ Հայաստանում մնացի` մի քանի անհետաձգելի գործերի պատճառով, ու այնպես ստացվեց, որ ձագուկս Մոսկվայում ծնվեց: Ոչ թե պլանավորած էր այդպես, որ երեխան այնտեղ ծնվի, այլ այդպես ստացվեց: Ուզում էի, որ նա Հայաստանում ծնվեր, բայց Աստծո կամքն էր: Ես արդեն օդանավակայանում էի, որ աղջիկս ծնվեց, ես գնացի ու Մոսկվայի հիվանդանոցից տուն տարա նրանց: Մի քանի օր գուրգուրեցի ու ստիպված եղա վերադառնալ Հայաստան, քանի որ կիսատ գործեր կային այստեղ: Որոշ ժամանակ անց նրանց էլ կբերեմ Հայաստան",- պատմեց Դավիթն ու անկեղծացավ, որ երեխայի ծնունդից հետո կնոջն այլ կերպ է սկսել սիրել. "Երեխայի ծնունդից հետո սկսեցի ավելի շատ սիրել կնոջս, կրկնապատկվեց սերս ու ավելի հարգանքով լցվեցի կնոջս նկատմամբ: Առաջին հերթին նրան տեսա որպես հերոսուհի, երբ իմ գիրկը հանձնեց երեխային: Երեխայի ծնունդը յուրաքանչյուր կնոջ մոտ դժվարությունով է լինում, դրա համար պետք է գնահատենք մեր կանանց,- հորդորեց բոլոր տղամարդկանց Դավիթն ու հավելեց,- Այդ պահին  բոլոր կանայք մեղքս գալիս էին":
"Իրավունքը" շնորհավորելով նորաթուխ ծնողներին` նորածին Գայանեին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ
. Դ. Թուջարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Իրավունքի" հաջորդ համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ