Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՅԺՄ ՀԵՐԹԸ ԿՐԻՄԻՆԱԼ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ՞ՆՆ Է

Արխիվ 12-16

ԱՅԺՄ ՀԵՐԹԸ ԿՐԻՄԻՆԱԼ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ՞ՆՆ Է


Հայաստանում գրեթե ամեն օր ծնվում են նոր "աստղեր" ու "աստղիկներ" եւ հայ ուկնդրին ներկայացնում "բովանդակալից" երգեր, որոնք լսելուց հետո ենթարկվում ես լուրջ սթրեսի: Ու մինչ կհասցնես սթրեսից դուրս գալ` պատրաստ է արդեն հաջորդ սթրեսը: Այսպես ինքնահռչակ "աստղերը" ինքնահաստատվում են ու մեծահամբավ երգիչներին մնում է հրաժարվել իրենց կոչումներից: Այսօր երգերի մեծ մասի տեսահոլովակները կարծես հատված են սովորական սերիալից, սակայն երգի ուղեկցությամբ, այն էլ ի՜նչ երգ. մի քանի բառ իրար շաղկապված, իմաստ չարտահայտող եւ որ ամենացավալին է` հայերենը աղավաղող: Նման երգերով ու տեսահոլովակներով ողողված է ամբողջ հեռուստաեթերը, դե արի ու մատաղ սերնդին այսքանից հետո ցույց տուր, թե որն է իրական ու հայեցի երգը:
Իհարկե, մասնագետներն այս ամենը շատ լավ տեսնում են, սակայն քչերն են բարձրաձայն խոսում իրականության մասին: Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք` կրիմինալ տեսահոլովակներ` չզգեստավորված երգիչ-երգչուհիներով ու հայհոյախառն բառերով ողողված երգեր: Մեկ անգամ հանդիսականի ծափահարություն ու վերջ` տվյալ տեսահոլովակն արդեն համարվում է գլուխգործոց եւ հայտնվում տարբեր երաժշտական հաղորդումների հիթ-շքերթում:
Ինչեւէ, հայ ժողովրդին այս դեպքում կարելի է մաղթել միայն համբերություն, իսկ մեծանուն երգիչներից հայցել իրենց ներողամտությունը, ինքնակոչներին նույնպես երգիչ անվանելու համար:

Կույտը մշակեց
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ