Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ


Հնդկաստանի Պունե քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը հատում է եզրագիծը, մրցաշարի ութերորդ տուրի շրջանակներում կայացած Գեւորգյան Մարիա-Միշե դիմակայությունը ավարտվել է հայ շախմատիստուհու հաղթանակով: Իսկ մրցաշարի յոթերորդ տուրի Վարշինի-Գեւորգյան մրցապայքարում հայ շախմատիստուհին պարտություն է կրել:
Պետք է նշել, որ Մարիա Գեւորգյանը անցկացված 8 տուրերի արդյունքում հաղթանակ տարել է 4 անգամ, մեկ անգամ խաղացել է ոչ-ոքի եւ 3 անգամ էլ, պարտությամբ է լքել խաղատախտակը: Եթե այս արդյուքները միջին են եւ նույնպիսի տեղ էլ ենթադրում են ապահովել մրցաշարային աղյուսակում, ապա Կարեն Գրիգորյանը անհամեմատ լավ խաղ է ցուցադրում: 7 տուրերի արդյունքում Կարենն ընդամենը մեկ պարտիա է ավարտել պարտությամբ, մեկ անգամ էլ խաղացել է ոչ-ոքի. մնացած բոլոր դիմակայություններում հայ շախմատիստը հաղթանակ է տարել:
Այս օրերին մարզասեր հասարակության ուշադրության կենտրոնում էր նաեւ շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով Մեն կղզում մասնակցում էր PokerStars Isle of Man International-2014 մրցաշարին: Մրցաշարի գրեթե ամբողջ ընթացքում Սարգսյանն առաջատար դիրքերում էր. 7-րդ տուրից հետո հայ շախմատիստը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, անգլիացիներ Դեւիդ Հաուելի եւ Նայջլ Շորթի հետ վաստակած 5.5-ական միավորով կիսում էր առաջին հորիզոնականները: Ցավոք, մրցաշարային աղյուսակը մինչ մրցաշարի ավարտը անփոփոխ չմնաց. Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից հավաքելով 6 միավորª 77 մասնակիցների մեջ բաժանեց ընդամենը 6-11-րդ տեղերըª լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 8-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորթը, ով վաստակել է 7.5 միավոր:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ