Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՀՈՐԹԻ ՆՄԱՆ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԷԻՆՔ, ԱՍՈՒՄ ԷԻՆՔ ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆՔ». ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ. «ՀՈՐԹԻ ՆՄԱՆ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԷԻՆՔ, ԱՍՈՒՄ ԷԻՆՔ  ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆՔ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական  անդամակցության մասին պայմանագիրը:  Թե ի՞նչ կտա այդ անդամակցությունը Հայաստանին մշակութային առումով, «Իրավունքը» պարզեց Գաբրիել Սունդուկյանի  անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանից ու  նույն թատրոնի դերասան ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանից: Տիգրան Գասպարյանի խոսքով`եթե այդ անդամակցությունից մշակութային դաշտն աշխուժանա, լինի համագործակցություն այլ երկրների հետ, «գնալ-գալը հեշտանա», բնականաբար, լավ կլինի:

Արմեն Մարությանի կարծիքով էլ` հետագան ցույց կտա,այդ անդամակցությունը Հայաստանի համար կլինի դրակա՞ն, թե՞ բացասական: «Հիշո՞ւմ եք` նույն պատմությունն է. հորթի պես ուրախանում էինք, ասում էինք մենք անկախացել ենք, հետո տեսանք, որ մնացել ենք մի կղզի: Երկրից դուրս գալու համար… Վրաստան չես կարողանում գնալ, պետք է երեք ժամ հերթ կանգնես»,- պատասխանեց դերասանը:

Մանրամասները տեսանյութում.

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ