Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«YEREVAN SHOW 2014»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿ ԴԵՄՔԵՐ

Արխիվ 12-16

«YEREVAN SHOW 2014»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿ ԴԵՄՔԵՐ


Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում` «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում, արդեն 4-րդ անգամ Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) կազմակերպում է «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը, որին այս տարի կմասնակցի շուրջ 27 երկիր (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Շվեյցարիա, Չեխիա, Թուրքիա, ԱՄԷ, Մեծ Բրիտանիա, Լիբանան, Քուվեյթ, Հնդկաստան, Հորդանան, Արգենտինա, Բելառուս, Ավստրալիա և այլն), ինչպես նաեւ հայտնի ոսկերչական եւ ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերություն եւ մոտ 200 արտասահմանյան գնորդ: Եվ, իհարկե, ցուցահանդեսին կմասնակցեն 25 տեղական ընկերություն: Ի դեպ, նշենք, որ «Yerevan Show 2014»-ի պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ (CIBJO) ԳԱԵՏԱՆՈ ԿԱՎԱԼԻԵՐԻՆ, «VICENZAORO» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն ԿՈՐԱԴՈ ՖԱԿՈՆ, Ռուսաստանի Պետական գանձարանի ղեկավար (ГОХРАН) ԱՆԴՐԵՅ ՅՈՒՐԻՆԻՆԸ, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ ՄԱՔՍԻՄ ՇԿԱԴՈՎԸ (IDMA), Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն ԻՑԽԱԿ ԲԵՆԴՈՐԸ, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ ԳԱՐԻ ԼԵՎԻՆԸ, ինչպես նաեւ հանրահռչակ Դեբիրս և Ալռոսա ընկերությունների ղեկավարները:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ