Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԴԵՐԱՍԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. «ԷԴՔԱՆ ՄԱՐԴ ԷՆՏԵՂ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. «ԷԴՔԱՆ ՄԱՐԴ ԷՆՏԵՂ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքը»  դերասան Արմեն Մարությանից հետաքրքրվեց հոկտեմբերի տասի  ԱԺ ոչ իշխանական ուժերի ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքին մասնակցե՞լ է, թե ոչ: «Ես այդ օրը թատրոնում փորձ էի անում, ես դրա ժամանակն ունե՞մ: «Եթե յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր, էդքան մարդ էնտեղ չէր լինի»,- ծիծաղելով ասաց  Ա.Մարությանը:

Դերասանը հիշեց ՀՀ ժողովրդական արտիստ իր ուսուցիչներից մեկի`  Խորեն Աբրահամյանի խոսքերը. «Լավ իմացեք` կինոյում, թատրոնում, քաղաքականության մեջ ընդանրապես ոչինչ լինում: Կա կոնկրետ ինչ-որ բան: Չեմ հասկանում, երբ ասում են ընդհանրապես բան ենք անելու: Կոնկրետ բան ասեք, հասկանանք»:

Դերասանից նաեւ պարզեցինք`  հանրահավաքի մարդաշատությունը ինչո՞վ է բացատրում,  Ի պատասխան Ա. Մարությանն ասաց. «Հույսը վերջում է մեռնում: Ի վերջո, էնպես չէ, որ բոլորը լավ են ապրում, որ մեր երկրում ամեն ինչ լավ է»:

Մեր զրուցակիցը վստահ է` ով էլ լինի իշխանության, առաջին հերթին մտածելու է իր, հետո մնացածների խնդիրների մասին: «Հանրային գիտակցության փոփոխություն պետք է լինի, ամեն մեկս պետք է մտածենք` այս երկիրը մեր տունն է»,-եզրափակեց դերասանը:

Մանրամասները` տեսանյութում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ