Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ». ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 12-16

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ». ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

«Իրավունքն» այս ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից  պարզեց արդյոք համաձայն է հոկտեմբերի տասի «Եռյակի» հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարւթյանը, որ «Քառյակի» կազմում ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը անելիք չունեն:ՕԵԿ-ը համաձա՞յն է, որ այս հայտարարությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդմիշտ փակեց «Օրինաց երկիր» կուսակցության  ճանապարհը դեպի «Քառյակ»: Հովհաննես Մարգարյանն ի պատասխան ասաց, որ  ինքն ըմբռնումով է  վերաբերվում  առաջին նախագահի  հայտարարությանը. «Անկախ նրանից մեզանից շնորհակալ կլինեն, թե չեն լինի,ՕԵԿ-ը կայացած, քաղաքական ուժ է, ունի իր օրակարգը եւ կանի ամեն ինչ իր ծրագրերը կյանքի կոչելու համար»:

Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ «Եռյակի» հանրահավաքին  մասնակցելու հրավեր իրենք չեն ստացել: «Իսկ եթե չենք ստացել, չենք պատրաստվում անկոչ հյուրի կարգավիճակում լինել»,- եզրափակեց  Հովհ. Մարգարյանը:

Ստացվում է, որ ՕԵԿ-ին հանրության, կամ ազգի հարցերը հետաքրքրում, կամ հուզում են առանձնակի, որոնք ըստ էության բանի տեղ չեն դնում իրենց գործընկեր ընդդիմադիրների կոչերին, հայտարարություններին եւ, եթե հրավեր չկա, ապա համագործակցություն էլ չկա:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ