Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԿԱՄ ԶԳՈՒՄ ՕԵԿ-Ը ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼԻՍ

Արխիվ 12-16

ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԿԱՄ ԶԳՈՒՄ ՕԵԿ-Ը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼԻՍ


Այսօր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից լրագրողներից մեկը պարզեց` արդյոք  ՕԵԿ-ը կդնի իշխանափոխության պահանջ, թե ոչ: «Իշխանափոխությունն այսօր անհրաժեշտ է, դա կլինի արտահերթ, թե հերթական, ժամանակը ցույց կտա»,- ասաց  բանախոսը:

Քաղաքական գործիչն  ասաց, որ ՕԵԿ-ը կազմակերպելու է  հանրահավաքներ, որոնց ժամանակ էլ օրակարգը կհստակեցվի: Իսկ թե երբ է լինելու ՕԵԿ-ի հերթական հանրահավաքը, դեռ պարզ չէ: «Երբ լինի, կասենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

«Իրավունքի» այն դիտարկմանը, ոչ մի քաղաքական դժվար թե կարողանա իշխանափոխություն իրականացնել, հետեւաբար ՕԵԿ-ը, ո՞ր քաղաքական ուժի հետ է համագործակցելու իշխանափոխության հասնելու համար, ՕԵԿ պատգամավորը նորից կրկնեց նույնը. ժամանակը ցույց կտա:

Տեսնես, ե՞րբ է գալու այդ ժամանակը հայրենի ընդդիմադիրների համար ու մասնավորապես ՕԵԿ-ի, ով դեռ վեց ամիս առաջ ըմբոշխնում էր, թե իշխանական աթոռները եւ թե համտեսում դրա պտուղները, որ հստակ մի բան որոշեն եւ իրականացնեն: Մի հարցնող լինի ՕԵԿ-ին, հանրավահաք եք անում, որ ի՞նչ անեք:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ