Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՃԻՇՏ ՉԷ». ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՃԻՇՏ ՉԷ». ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության»   այսօրվա  նիստում քննարկվել են երկուշաբթի օրը սկսվող քառoրյայում համատեղ գործունեության ու մարտավարության, ինչպես նայև հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր։ Այդ մասին նիստից հետո հայտարարեց  ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Թե ինչու «Եռյակի» հանդիպմանը չի մասնակցել ՀՅԴ-ը, ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով  ՀՅԴ-ի մասնակցությունը նախատեսված չէր:

Ինչ վերաբերում է «Եռյակը» ՀԺԿ-ով համալրելուն, տիկին  Զոհրաբյանն ասաց, որ այլ ուժերի ներգրավումը  հնարավոր է:

Հարցին` ԲՀԿ-ը  պատրա՞ստ է Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հանցագործներ ճանաչելուն, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները.«Մեզ հորդորել են  չմեկնաբանել տիկին Փոստանջյանի հայտարարությունները

«Իրավունքի» հարցին ճի՞շտ է, որ  հոկտեմբերի տասի հանրահավաքից առաջ   ինչպես  հայտարարել է Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության ղեկավարը փորձել է  հանդիպել  ՀԱԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ հանրահավաքի օրակարգը  նախապես հստակեցնելու համար, սակայն նրան մերժել են: «Բացարձակապես ճիշտ չէ եւ ինձ ազատեք այդ կնոջ տեսակետները մեկնաբանելուց»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ