Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

 

«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից պարզեց`արդյոք ԲՀԿ-ը կընդունի «Ժառանգության»  պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած այն կետը, ըստ որի` պետք է  նախկին  նախագահին  ճանաչել որպես հանցագործի:  «Դա Փոստանջյանի կարծիքն է, ոչ թե «Ժառանգության»»,- ասաց  ԲՀԿ պատգամավորը:

-Իսկ ԲՀԿ-ի համար ընդունելի՞ է այդ տեսակետը

-Ինձ համար  միանշանակ` ոչ:

-Ինչո՞ւ:

-Ոնց ինչու: Ես իմ գնահատականները վաղուց տվել եմ: Ռոբերտ Քոչարյանը լուրջ քաղաքական- պետական  գործիչ է, մեծ  վաստակ ունի մեր երկրի կայացման գործում:

-Ճի՞շտ է Զարուհի  Փոստանջյանի այն հայտարարությունը, որ հոկտեմբերի տասի հանրահավաքից առաջ  «Ժառանգության» ղեկավարը փորձել է  հանդիպել  ՀԱԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ հանրահավաքի օրակարգը  նախապես հստակեցնելու համար, սակայն նրան մերժել են:

-Եթե մենք «Քառյակով», «Եռյակով» նիստեր ենք անում, նրանց (նկատի ունի «Ժառանգությանը»-խմբ.) ներկայացուցիչները մասնակցում են, ոնց կարող է նա (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին-խմբ.)   տեղյակ չլինել: Օրակարգը հաստատվում է «Եռյակի» նիստում, նա տեղյակ չէ՞:

-Իսկ «Եռյակն» ունի՞ միասնական օրակարգ:

-Իհարկե ունի, ոնց կարող է չունենալ:

-Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր` «Եռյակը» միասնական օրակարգ պետք  է ձեւավորի:

-Եթե իրականացվում են միջոցառումներ, հանրահավաք, հանդիպումներ մարզերում, աշխատանքային հանդիպումներում քննարկվում է հենց օրակարգը:

-Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը օրակարգի ձեւավորման մասին ճիշտ չէ՞:

-Ես ասացի այն, ինչ ասացի:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ