Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ

Արխիվ 12-16

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ  «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»  ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ

 

«Իրավունքն» այսօր «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից   պարզեց` համամի՞տ է  «Ժառանգության»  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած առաջարկներին: «Զ. Փոստանջյանը շատ պարզ ասել է, որ արտահայտում  է իր անձնական տեսակետը, որը կուսակցության վարչությունը չի քննարկել:  Եթե  դրանք   ներկայացնի, վարչությունը կքննարկի, մենք էլ կասենք մեր դիրքորոշումը»,- պատասխանեց  խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Զարուհի  Փոստանջյանի այն հայտարարությունը, որ  հոկտեմբերի տասի հանրահավաքից առաջ  «Ժառանգության» ղեկավարը փորձել է  հանդիպել  ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների հետ հանրահավաքի օրակարգը  նախապես հստակեցնելու համար, սակայն նրան թույլ  չեն տվել, մերժել են,  Ռուբեն Հակոբյանը բացասական պատասխան տվեց:

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ