Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ.« ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԷՎԹԱՆԱԶԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

Արխիվ 12-16

ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ.« ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԷՎԹԱՆԱԶԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼ  ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

 

Այսօր «Կիեւի մայդանի մարտահրավերները որպես տարածաշրջանային անկայունության կարեւորագույն գործոն» թեմայով կազմակերպվել էր  կլոր-սեղան քննարկում:  Այն սկսվեց   2013-2014 թթ-ին Ուկրաինայում  տեղի ունեցող իրադարձությունների ցուցադրությունը պատկերող  տասը րոպեանոց տեսանյութով: Դրա ցուցադրումից հետո քննարկման մասնակիցներն անդրադարձան  Ուկրաինայում տիրող իրավիճակին եւ մայդանի մարտահրավերներին` որպես  տարածաշրջային կայունության համար սպառնալիք:

Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավար Արման Բոշյանն իր ելությում ասաց,  որ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ  շատ երկրներում` այդ թվում նաեւ Ուկրաինայում, սոցիալական դժգոհությունն  վերածվում է  երկիրը քանդելու գործընթացի. «Սոցիալական դժգոհությունը ուղղորդվում է ԱՄՆ դեսպանատունը, ոչ թե ժողովուրդը: Եթե մարդկանց դժգոհությունն ուղղորդվում է այլ երկրների դեսպանատների կողմից, ապա դժգոհություն հայտնող հասարակություններում  ստեղծվում է այլ երկրի  կողմից կառավարվող  մի համակարգ: Ուկրանիան այսօր կառավարվում է ԱՄՆ-ի կողմից: Այդ գեղեցիկ երկիրը քանդվում է, այնտեղ տիրում է  կառավարաելի քաոս»:

Ըստ Արման Բոշյանի` արտաքին ուժերը ցանկանում են էվթանազիայի ենթարկել  ու քանդել մեր երկիրը»: «Երկիրը մերն է, կառավարությունը կարող է վատը կամ լավ լինել, դա մեր  ներքին խնդիրն է»,- ասաց  աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավարը:

Աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավարի խոսքով հայ հասարակության դժոգոհությունն արդարացի է,սակայն. «Երկիրը թալանվում է արեւմտյան բանկային  համակարգի շնորհիվ Հայաստանի կենտրոնական բանկը տոկոսադրույքները  չեն սահմանվում մեր երկրում»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ