Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

"ԻՆՁ ԱԶԱՏԵՔ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ"

Արխիվ 12-16

"ԻՆՁ ԱԶԱՏԵՔ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ"


Ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" վերջին նիստում քննարկվել են երկուշաբթի օրը սկսվող քառoրյայում համատեղ գործունեության ու մարտավարության, ինչպես նաեւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր: Այդ մասին նիստից հետո հայտարարեց  ԲՀԿ  խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Թե ինչու "եռյակի" հանդիպմանը չի մասնակցել ՀՅԴ-ն, ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` ՀՅԴ-ի մասնակցությունը նախատեսված չէր:
Ինչ վերաբերում է "եռյակը" ՀԺԿ-ով համալրելուն, տիկին  Զոհրաբյանն ասաց, որ այլ ուժերի ներգրավումը  հնարավոր է:
Հարցին` ԲՀԿ-ն պատրա՞ստ է Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հանցագործներ ճանաչելուն, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները. "Մեզ հորդորել են  չմեկնաբանել տիկին Փոստանջյանի հայտարարությունները":
"Իրավունքի" հարցին` ճի՞շտ է, որ  հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ, ինչպես  հայտարարել է Զարուհի Փոստանջյանը, "Ժառանգության" ղեկավարը փորձել է  հանդիպել  ՀԱԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ` հանրահավաքի օրակարգը  նախապես հստակեցնելու համար, սակայն նրան մերժել են: "Բացարձակապես ճիշտ չէ, եւ ինձ ազատեք այդ կնոջ տեսակետները մեկնաբանելուց",- եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ