Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

17 - 23 հոկտեմբեր

Արխիվ 12-16

17 - 23 հոկտեմբեր



ԽՈՅ- Այս շաբաթ դուք կզգաք հանգամանքների եւ մարդկանց դիմադրությունը, որը ձեզ ուժասպառ կանի: Շրջապատին դուք կթվաք հոգնած եւ դանդաղաշարժ մարդ: Չորեքշաբթի օրը ձեր աշխատունակությունն ամբողովին կախված կլինի ձեր ներքին վիճակից:  Այդ օրը ձեր տրամադրությունը նորմալ կլինի, առողջ կլինեք հոգով եւ մարմնով:

ՑՈՒԼ- Վերջին ժամանակներս շատերի անձնական կյանքը եւ փոխհարաբերությունները դարձել են այն գլխավոր գործոնը, որը վկայում է լիարժեք կյանքի մասին:  Օրինակ, փոխվում են հարաբերությունները ղեկավարության կամ աշխատակիցների հետ:  Արդեն երեքշաբթի պարզ կլինի, թե ինչ նոր կենսական շահեր եւ նպատակներ կընտրեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-
Շաբաթվա սկզբին կամ հովանավորեք որեւէ  մեկին,  կամ  ձեզ  համար  գտեք  հովանավոր:   Կարիերայի բնագավառում ամեն ինչ կայուն, բայց եւ ձանձրալի, ուստի երեքշաբթի եւ չորեքշաբթի վերլուծեք օրվա իրադարձությունները, որոշեք, թե որ կողմից է փչում քամին:  Պահպանեք առողջությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ- Դուք կանգնած եք մասնագիտական որակավորման ճանապարհին, որի վերջում կստանաք պաշտոնի բարձրացում: Աշխատանքն ավելի  շատ  է  կապված  արտերկրի,  իրավաբանական  ծառայությունների  եւ  գովազդի հետ:  Երեքշաբթի իրադրությունը կփոխվի, բայց մանրուք թվացող երեւույթները, ի վերջո, կդառնան շատ կարեւոր:   

ԱՌՅՈՒԾ- Ամեն ինչ խոսում է այն մասին, որ կլինեն դրական  փոփոխություններ:   Ավելի  հաջող  եւ  կարեւոր  որոշումների կայացման օրեր են հինգշաբթին եւ ուրբաթը:  Եթե կազմակերպված  եք  եւ  վճռական,  ամեն  ինչ  լավ  կընթանա:   Կարող եք հաջողություն ակնկալել ռոմանտիկ հարաբերություններում:   

ԿՈՒՅՍ- Պահպանեք առողջությունը, քանի որ այս շաբաթ ձեր  օրգանիզմը  չափազանց  զգայուն  կլինի:   Կիրակի  օրը  վատ ինքնզգացողություն  կունենաք,  եւ  չի  բացառվում  վիճաբանությունը  հարեւանների  կամ  հարազատներից  մեկի  հետ:   Աշխատեք շատ քմահաճ չլինել:

ԿՇԵՌՔ- Ավելի շատ կբերի նրանց բախտը, ովքեր ցանկանում են ավտոմեքենա ձեռք բերել, բայց իրենց ավելի լավ կզգան նրանք, ովքեր սիրային հանդիպում կունենան: Դուք կփորձեք ազատվել պարտավորությունների կապանքներից, որը ձեզ օգուտ կբերի:   Խուսափեք  կասկածելի  ֆինանսական  նախագծերից:  Կփնտրեք ռոմանտիկ արկածներ:               

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ ի հայտ կգա եկամուտի կամ ծախսի նոր աղբյուր, որը կապված է ձեր զվարճանքի հետ:  Ուշադիր եղեք  երեքշաբթի  օրը  կատարվող  իրադարձությունների  նկատմամբ.  դրանք  կպարզեն  իրադրությունը,  եւ  իսկապես  մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում շատերը կբարելավեն իրենց կենսամակարդակը:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս շաբաթ շատ բան կախված կլինի ձերնախաձեռնություններից,  ընդունակություններից  եւ  բնավորությունից:  Ձգտեք մեծ բարձունքների, բայց հաշվի առեք ձեր ուժերը:   Երեքշաբթի,  չորեքշաբթի  եւ  հինգշաբթի  ստիպված  կլինեք զբաղվել  ընտանեկան  հարցերով:           

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Աշխատեք երբեմն միայնակ լինել, քննարկել  իրադարձությունները  եւ  հիշել  անցյալը:   Հաջողություններ կարող են ունենալ ֆինանսների հետ առնչվող մարդիկ:   Այս շաբաթ բարդ կլինի պահպանել հավասարակշռությունը, ինչպես նաեւ լավ հարաբերությունները կոլեկտիվում:  

ՋՐՀՈՍ- Այժմ դուք ավելի շատ թիմային խաղացող եք, քաննախկինում էիք, եւ այդպես կլինի մինչեւ եկող տարվա ավարտը: Դուք այս շաբաթ կդիմեք համարձակ քայլերի, կխուսափեք առօրյա ձանձրալի աշխատանքից:  Պատրաստ եղեք ընդլայնել ձերգործունեության դաշտը, եղեք ավելի ակտիվ, եւ ձեր առջեւ կբացվեն նոր հեռանկարներ:  Դա կզգաք արդեն երկուշաբթի:

ՁԿՆԵՐ- Ձեր  առջեւ  դրեք  ամենաանհաղթահարելի  բարձունքները  նվաճելու  նպատակ:   Դուք  կարող  եք  հաջողություն ակնկալել գործունեության այն բնագավառներում, որտեղ կարող եք  նախաձեռնությունը  վերցնել  ձեր  ձեռքը,  լինել  առաջնորդ  եւ միաժամանակ ստեղծագործող անձնավորություն:  Արագորեն աճում է պատվասիրությունը, իսկ դա բարձունքներ նվաճելու հզոր շարժիչ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ