Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՎԵՐԼՈԻԾԱԲԱՆ. «ԵԹԵ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԺԱՄԱՆԱԿ «ԱՏԿԱՏԸ» ՏԱՍԸ ՏՈԿՈՍ ԷՐ, ՀԻՄԱ ԵՐԵՍՈՒՆ Է»

Արխիվ 12-16

ՎԵՐԼՈԻԾԱԲԱՆ. «ԵԹԵ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԺԱՄԱՆԱԿ «ԱՏԿԱՏԸ» ՏԱՍԸ ՏՈԿՈՍ ԷՐ, ՀԻՄԱ ԵՐԵՍՈՒՆ Է»

 

Այսօր «Կիեւի մայդանի մարտահրավերները որպես տարածաշրջանային անկայունության կարեւորագույն գործոն» թեմայով կազմակերպվել էր  կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էր նաեւ  քաղաքական վերլուծաբան,  հասարակական գործիչ Արման Աբովյանը: Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում,  23 տարվա աշխատանք է: «Ստեղծվեց այնպիսի «բարոյաէթիկական» ֆոն, որ մարդիկ իրար սկսեցին ատել, իրար սպանել»,- վերլուծում է  Ա. Աբովյանը:

Թվում էր`եկեղեցին պետք է կարողանար  փոխել երկրում առկա իրավիճակը, սակայն, ըստ վերլուծաբանի,  Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին եւս մասնատված էր ուկրաինական, մոսկովյան ճյուղերի: Աղանդավորական կառույցները եւս ունեին իրենց առանձին դերակատարությունը:

Այն, կարծիքը, թե  Ուկրաինայի նախկին նախագահ  Վիկտոր Յանուկովիչը ՌԴ-ի դրածոն էր,  ըստ քաղաքագետի` ճիշտ չէ, քանի որ հենց  նրա ղեկավարման ժամանակ հակառուսական թեզիսներ էին առաջ քաշվում: «Ավելին, եթե  Յանուկովիչի ժամանակ պետական ոլորտներում «ատկատը» տասը տոկոս էր, հիմա այն երեսուն է: Համատարած թալան է իրականացնում  Ուկրաինայի ներկայիս իշխանությունը»,- մանրամասնեց վերլուծաբանը:

Ուկրաինայի նոր իշխանությունները չեն ցանկանում  պահպանել Ուկրաինան, փրկել իրենց ազգը, բանակցել ընդվզող ռուս ազգաբնակչության հետ. «փոխանակ նրանց հետ կլոր սեղան նստելու, բանակցելու, փոխզիջումային տարբերակ գտնելու,  սկսեցին ռմբակոծել Դոնեցկն ու Լուգանսկը»:

Սոնա Դավթյան



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ