Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԹԵՂԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԴԻՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ». ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Արխիվ 12-16

«ԹԵՂԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԴԻՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ». ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

«Իրավունքի» խմբագրություն էին այսօր դիմել քաղաքացիներ, ում անհագստացնում է մայրաքաղաքում  տնկված թեղի ծառատեսակները:«Թեղիներն աղետ են մեր քաղաքի համար: Հենց տերեւները կանաչում են, մժեղները դրանց վրայից անպակաս են»,- ասաց քաղաքացիները:

Նրա խոսքով` թեղիների կողքով

անցնելիս, հատկապես ամռանը,

բզեզները թափվում են անցորդների գլխին:

Մեր զրուցակիցների կարծիքով` քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկի եւաստիճանաբար հատի այդ ծառերը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը,«Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքացու դժգոհությունն ինչ-որ չափով ճիշտ է.«Թեղի ծառատեսակների կյանքի տեւողությունը հիսուն տարի է, բայց Երեւանում տնկված թեղիների տարիքը վաթսունն անց է»:

Արդեն մի քանի տարի է` քաղաքապետարանն իրականացնում  է թեղի ծառատեսակների խորը էտում. «Նորացվում է սաղարթը, ավելանում է ծառի դիմադրողականությունը, որի շնորհիվ թեղիները հիվանդությունների նկատմամբ ավելի կայուն են դառնում»:

Ավետ Մարտիրոսյանի խոսքով` հնարավոր չէ բոլոր թեղիները միանգամից հատել: «Մի շրջան եղավ, երբ սկսեցինք թեղիները խորը էտել: Ժողովուրդը սկսեց բողոքել`ասելով, որ վայրենի կերպով էտում են ծառերը: Մենք բացատրեցինք, որ թեղիներն ու բարդիները քաղաքային միջավայրի ծառեր չեն, դրանք աստիճանաբար պետք է վերացնել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը եւ հավելեց. «Ձեզ դիմած քաղաքացինները թող հանգիստ լինեն, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ