Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 66-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵ

Արխիվ 12-16

ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 66-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ


Այս տարի հեկտեմբերի 8-12-ը Հայաստանը 10-րդ անգամ մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին: Հայաստանը իր առանձին տաղավարներով ցուցադրել է ինչպես պետական աջակցությամբ հրատարակված,  այնպես էլ մասնավոր միջոցներով տպագրված գրքերը: Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին հայկական տաղավարներում հիմնականում ներկայացված են եղել պատմական, Հայոց Ցեղասպանության, արցախյան ազատամարտին նվիրված գրքեր: Ցուցահանդեսի շրջանակներում հայական տաղավարում տեղի է ունեցել երկու ` Սուսաննա Սարգսյանի «Խոհանոցային ճանապարհրդություն Հայաստանով»  եւ Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիզոր դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքերի շնորհանդեսը:

ՀՀ մշակույթի նախարարի  տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ով նաեւ ցուցահանդեսում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ է եղել փաստեց, որ ցուցահանդեսում հայկական տաղավարներն այցելուների պակաս չեն ունեցել, հետաքրքրվողներ շատ են եղել.«Այս ցուցահանդեսն առանձնացավ նրանով, որ տեղի ունեցավ առանձին քննարկում`«Ցեղասպանության կանխման գործում գրականության դերը» թեմայով: Քննարկմանը մենք հրավիրել էինք ազգությամբ թուրք հրատարակիչ Զարաքօղլիին, ով իր երկրի ղեկավարների կողմից ենթարկվել է մի շարք հետապնդումների, մի քանի անգամ դատապարտվել է, սակայն շարունակում է հրապարակել ցեղասպանության թեմայով գրքեր»,-նշեց ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Նրա խոսքով`այսպիսի քննակումներ նախատեսված են նաեւ հաջորդ տարվա ընթացքում, որի մասնակցելու համար կհրավիրվեն այն մարդիկ ովքեր ցեղասպանությանն նվիրված հրատարակել են գրքեր.«Այստեղ խոսքը ոչ միայն հայերի, այլեւ այլ ժողովուրդների ցեղասպանության մասին է: Ի տարբերություն մեր հարեւան երկրի մեր տաղավարում շեշտադրումը դրված էր գեղարվեստական գրքերի վրա,Ադրբեջանի եւ Թուրքիայի տաղավարներում հիմնական շեշտը դրված էր քաղաքական թեմաներով գրքերի վրա: Մենք դրա խնդիրը չունենք , մեր լուծելիքը ավելի շուտ քաղաքական մշակույթին է վերբերվում»,-ընդգծեց Ն. Տեր-Վարդանյանը:

Դրսում ապրող հայերը ըստ Ներսես Տեր-Վարդանյանի` հայակական տաղավարում հիմնականում հետաքրքրվել են լեզվի եւ մշակույթի մասին տեղեկություններ պարունակող գրքերով, իսկ օտարերկրացիները`ժամանակակից գրողների ստեղծագործությունները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ