Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԵԽԽՎ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ՞ ԳԱ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԵԽԽՎ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ՞ ԳԱ

 

ԼՂՀ   նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել  է, որ  «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան, ադրբեջանամետ Ռոբերտ Ուոլթերի այցը Արցախ արգելվում է: «Իրավունքն» այսօր ԼՂՀ   նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից պարզեց` հնարավո՞ր է  ԼՂՀ-ը  պաշտոնապես խնդրանքով  դիմի ՀՀ ԱԳՆ-ին  Ռոբերտ Ուոլթերի մուտքը նաեւ Հայաստան արգելելու համար: «Կարծում եմ դրա կարիքը չկա,  քանի որ  Ռոբերտ Ուոլթերը Հայաստան չի էլ գա:  Իմաստ էլ չունի, որ նման վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան ժամանի ՀՀ-ը»,-եզրափակեց  Դավիթ Բաբայանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ