Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐՃՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐ»

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ  ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐՃՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐ»

 

Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի գործի հետաքննությունը, որն ավելի վաղ հանգեցրել էր երեք նախարարների : Ընդհանուր առմամբ քննության տակ է գտնվել 53 մարդ, բայց քննությանը չի հաջողվել կոռուպցիոն սխեմաներում նրանց մասնակցության համոզիչ ապացույցներ գտնել: -

Թուրքագետ Ռուբեն  Մելքոնյանն «Իրավունքի»  հետ զրույցում ասաց, որ  անսպասելի չէր  կոռուպցիոն սկանդալի  գործի կարճումը:  «Այսպես ասած, իսլամամետների ու դատախազության միջեւ պայքարն ավարտվեց`  հօգուտ Էրդողանի: Բայց Թուրքիայում կարճվել են ավելի սկանդալային բնույթի գործեր»,- ասաց պրն Մելքոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով` Էրդողանն իր  իշխանությունն ամրապնդելուց ու նախագահ դառնալուց հետո   պետք է աներ ամեն ինչ  կոռուպցիոն սկանդալը փակելու համար, քանի որ այդ գործն ուղղված էր իր, իր ընտանիքի ու մերձավորների դեմ:

Եթե  ներքաղաքական դաշտում Թուրքիան ինչ-ինչ հաջողություններ է  գրանցում, արտաքին քաղաքական ճակատում, սակայն, Անկարան պարտություններ է  գրանցում: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը խայտառակություն է անվանել ՄԱԿ-ի ԱԽ-ում 2015-2016թթ. ժամանակավոր անդամի կարգավիճակ ձեռք բերելու Թուրքիայի ձախողված փորձը:

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը չի քաջալերում Էրդողանի Արդարության եւ զարգացման կուսակցության քաղաքականությունը, մասնավորապես Սիրիայի եւ Իրաքի հարցում: Ռ. Մելքոնյանի խոսքով` ուրախալի է, որ Թուրքիայի`  ծայրահեղ իսլամիստներին սատարելու  գործողություններն ու Սիրիայի ներքին գործերին միջամտելը միջազգային հանրության կողմից անարձագանք չեն մնում: «Բայց  համաշխարհային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ  քաղաքակիրթ հանրությունը շատ արագ մոռացել են  Թուրքիայի մասին հնչեցրած կոշտ գնահատականներն ու քայլերը Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ: Այս անգամ, կարծում եմ, նման զարգացում է լինելու, ավելին` չի բացառվում, որ  Թուրքիային ՄԱԿ-ի ԱԽ-ում ժամանակավոր անդամի կարգավիճակ ձեռք բերելու Թուրքիայի ձախողված փորձի դիմաց Անկարային այլ ձեւով կգոհացնեն: Հետեւաբար, հաշվի առնելով այս ամենը` ավելորդ ոգեւորվելու կարիք չկա»,- եզրափակեց թուրքագետը:

 

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ