Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԻՐԱՎԱԲԱՆ. «ԵԹԵ ԼԻՆԵԻ ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ,ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԷԻ ԸՆՏՐԻ»

Արխիվ 12-16

ԻՐԱՎԱԲԱՆ. «ԵԹԵ ԼԻՆԵԻ ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ,ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԷԻ ԸՆՏՐԻ»

 

Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ-ի  Հայաստանի դատավորի մրցույթի փաստաթղթերում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, որոնց մասին բարձրաձայնել էին  «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբանները:  Վերջիններս պատկան մարմիններին կոչ արեցին հետամուտ լինել իրենց ՀԿ-ի կողմից հրապարակած փաստերին, ձեռնարկել համապատասխան գործողություններ, հրատապության կարգով քննարկել բոլոր կեղծիքներին առնչվող հարցերը: Իսկ ահա  3 թեկնածուներին նրանք հորդորեցին ինքնաբացարկ հայտարարել:

«Իրավունքն» այսօր «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանից պարզեց՝ պատկան մարմիններն իրենց հայտարարություններին որեւէ կերպ արձագանքե՞լ են, թե՞ ոչ:  Լուսինե Հակոբյանն  ասաց, որ կոնկրետ իրենք դիմել են մրցութային հանձնաժողովին, սակայն հանձնաժողովը, առանց քննելու մրցույթի փաստաթղթերում հայտնաբերված  բազմաթիվ խախտումները, միանգամից անցել է հարցազրույցի փուլին: Դրանից հետո միայն ամփոփիչ նիստում անդրադարձել են բարձրաձայնված խախտումներին:  «Հարցազրույցի փուլի ավարտից հետո`գիշերվա ուշ ժամին,  ամփոփիչ նիստում որոշում են քննել խախտումները: Ուշ ժամին հրավիրում են  երկու դատավորներին (նկատի ունի Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանին-խմբ.), որոնք փոխանակ պարզաբանում տալու գրել են. «մի ամփոփեք մեր հարցազրույցներն ու մեզ էլ հանեք մասնակիցների ցուցակից»:  Սա անսպասելի էր, քանի որ Նորա Կարապետյանը հարցազրույցի ընթացքում ավելի ցուցանիշ է արձանագրել, քան օրինակ, հաղթողների ցուցակում հայտնված Նելիկ Հարությունյանը»,- մանրամասնեց փաստաբանը:

Լուսինե Հակոբյանը հիշեցրեց` Արմեն Հարությունյանի փոստային ծրարը տեղամասային փոստային բաժանմունք մուտք է գործել փաստաթղթերի վերջնաժամկետ հայտարարված սեպտեմբերի 24-ի` ժամը 18:00-ից ուշ՝ 18:45 րոպեին: Մյուս երկու թենածուների՝ դատավորներ Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանի փոստային ծրարներն առհասարակ գոյություն չեն ունեցել:

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբանը չբացառեց, որ  միգուցե մրցույթի արդյունքները ընդունելի չլինեն ԵԽԽՎ-ի համար, եւ Հայաստանում կայացած մրցույթը չեղյալ համարվի: «Օրինակ, երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ-ն երկրորդ անգամ  մերժել է  Սլովակիայի ներկայացրած  ցուցակը: Սա նշանակում է, որ նույն ցուցակը երկրորդ անգամ հնարավոր չէ ներկայացնել: Այնպես որ չի բացառվում, որ այս սցենարը Հայաստանի դեպքում էլ կրկնվի»,- ասաց իրավաբանը:

Ի դեպ, Լուսինե Հակոբյանի խոսքով ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուներից  երեք ոչ ոք իրենց հայտարարությանը չի արձագանքել, որը նշանակում է` իրենք չեն կարծում, որ եղել են խախտումներ:

Իրավաբանին խնդրեցինք նաեւ  հրապարակել այն չափանիշները, որոնց հիման վրա ԵԽԽՎ պատգամավորներն ընտրում են դատավորին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է. դատավորը  պետք է ունենա բարոյական բարձր նկարագիր  եւ  պետք է  դատական դաշտում  բարձր որակավորում  ունեվող իրավագետի չափանիշներին համապատասխանի: «Եթե ես լինեի ԵԽԽՎ պատգամավոր, այս երեք թեկնածուներից ոչ մեկին էլ չէի ընտրի»,- եզրափակեց  Լուսինե Հակոբյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ