Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Օրեր առաջ  Սերժ Սարգսյանը այսօր ստորագրած հրամանագրով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը: Տվյալ  մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

Սակայն մինչ հրամանագրի ստորագրումը,   «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբանները  բարձրաձայնել էին  ՄԻԵԴ-ի  Հայաստանի դատավորի մրցույթի փաստաթղթերում առկա բազմաթիվ խախտումների մասին եւ կոչ արել 3 թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել: «Իրավունքի» հետ զրույցում Արա Ղազարյանը վերոնշյալ ՀԿ-ի   հայտարարություններին, ասաց, որ մանրամասն  դրանց չի ծանոթացել: Բայց կոնկրետ իր հանդեպ որեւէ խախտում չի եղել:  «Այն, որ Արմեն Հարությունյանի փոստային ծրարը տեղամասային փոստային բաժանմունք մուտք է գործել փաստաթղթերի վերջնաժամկետ հայտարարված սեպտեմբերի 24-ի` ժամը 18:00-ից ուշ՝ 18:45 րոպեին, դա էական շեղում չէ արդարության ընդհանուր սկզբունքից »,- ասաց  ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուն:

Ինչ վերաբերում է  օրինախախտ 3 թեկնածուներին ուղղված  ինքնաբացարկ ներկայացնելու ՀԿ-ի հորդորին, Արա Ղազարյանն ասաց, որ չի պատրաստվում   ինքնաբացարկի դիմում ներկայացնել: «Եթե լիներ էական խախտումներ, որոնք ազդած լինեին արդարության ընդհանուր սկզբունքի վրա,  ուրիշ բան: Ես  էական խախտումներ չեմ տեսնում»,-եզրափակեց Ա. Ղազարյանը:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ