Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

՛՛ԻՄ ՈՒՇՔԸ ՉԻ ԳՆՈՒՄ, ՍԻՐԵԼԻՍ...՛՛. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

՛՛ԻՄ ՈՒՇՔԸ ՉԻ ԳՆՈՒՄ, ՍԻՐԵԼԻՍ...՛՛. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ`

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

 

ԱԺ  քառօրյան շարունակվում է: Ուշադրության կենտրոնում դարձյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս դարձյալ շարունակեց իր  այն հարցադրումը, որը  կապ չունի օրակարգի հետ, ինչպես հայտարարեց  ԱԺ փոխնախագահը:

Տիկին Փոստանջյանի հարցը վերաբերում էր  «Ցեղակրոն» կուսակցության  նախագահ, վեց  տարի ազատազրկման ենթարկված Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարելուն:  Իր խոսքում Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ  ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիների, նաեւ Զարուհի Փոստանջյանի նախագահն է:

«Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի փոստանջյանն էլ փորձեց տակ չմնալ եւ հայտարարեց, որ  Սերժ Սարգսյանը  ՀՀԿ խմբակցության ղեկավարն է, ոչ թե ՀՀ նախագահը…

«Տիկին Փոստանջյան, սիրելիս, խոսեք   կոռեկտության սահմանում: Իմ ուշքը չի գնում ձեր միկրոֆոնն անջատելիս, բայց եղեք կոռեկտության սահմանում»,-  հորդորեց ԱԺ փոխնախագահը եւ անջատեց  տիկին Փոստանջյանի խոսափողը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ