Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «ՀՅԴ-ԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԱՑՆԵԼ»

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «ՀՅԴ-ԻՆ ՈՉ ՈՔ

ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԱՑՆԵԼ»

 

Սահմանադրական բարեփոխումների  մասին հայեցակարգի նախագիծն արդեն հրապարակվել է: Բարեփոխումներին կողմնակից ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ իր կարծիքը կհայտնի նախագծին ծանոթանալուց հետո միայն:

«Իրավունքն» այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից պարզեց արդյոք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծն այն է, ինչ ակնկալում էր ՀՅԴ-ը:

Արծվիկ Մինասյանի խոսքով` հայեցակարգն մանրամասն քննարկվում  է ՀՅԴ-ի կողմից:  «Ընդհանուր առմամբ հայեցակարգը բացահայտում է  գործող համակարգի թերությունները եւ առաջարկում լուծումների ընդհանուր ուղղությունները»,- պատասխանեց ՀՅԴ պատգամավորը:

- Փաստորեն, դա սահմանադրական բարեփոխումներն ընդունելի՞ են Ձեզ համար:

- Ընդհանուր ուղղություններով` այո:

- Պրն Մինասյան, ՀՅԴ-ն իրեն վիրավորված չի՞ համարում, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Եռյակի»` հոկտեմբերի տասի հանրահավաքին  ՀՅԴ-ին փոխարինեց ՀԺԿ-ով`այսպիսով «Եռյակը» ՀԺԿ-ի միջոցով «Քառյակ» դարձնելով:

- Մենք բազմիցս են ասել եւ հիմա էլ կրկնում ենք: Իրենք ինչ ուզում են թող անեն, ՀՅԴ-ին երբեք ոչ ոք  չի կարող պահեստային ֆոնդի նստարանին նստացնել եւ որոշի, թե ՀՅԴ-ին ումով կարող է փոխարինել:

- ՀՅԴ-«Եռյակ» համագործակցությունը կշարունակվի՞:

- Մենք որպես ընդդիմադիր ուժ քննարկում ենք այն հարցերը, որոնք համընկնում ենք «Եռյակի» հետ: Իսկ եթե տեսակետների համընկնում չլինի, համագործակցություն, բնականաբար, չի լինի:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ