Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԵԶԴԻ ՋՈԿԱՏՆԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵՆ ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԸ

Արխիվ 12-16

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԵԶԴԻ ՋՈԿԱՏՆԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵՆ ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԸ

«Մահապարտ եզդիների ջոկատները  շարունակում են իրենց պայքարը իսլամիստ ահաբեկիչների դեմ Իրավունքի հետ զրույցում ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը:

Նրա  խոսքով` Գերմանիան ու Չեխոսլովակիան են առայժմ զենք-զինամթերքով աջակցել եզդիների ջոկատներին:

Ամո Շարոյանի տեղեկացմամբ` խոսակցություններ կան, որ   Իրաքի եզդիները քրդերի հետ  որոշակի պայմանավորվածության գալով հնարավոր է ազատագրեն Շանգալ մարզի կենտրոնը` Սինջար քաղաքը: «Ընդհանուր առմամբ եզդիներ-իսլամիստներ պայքարը փոփոխական արդյունքներ է տալիս: 15 օր առաջ օրինակ, եզդիները մի քանի գյուղ էին ազատագրել, սակայն իսլամիստները գրավեցին դրանք: Մեկ շաբաթ անց եզդիներին նորից հաջողվեց դրանք ազատագրել»,-մանրամասնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահը:

Եզդի կանայք ու երեխաները Ամո Շարոյանի խոսքով տեղակայված են Քուրդիստանի ինքնավար հանրապետությունում տեղակայված փախստականների ճամբարներում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ