Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԱՂԱՆԴՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԶՈՆԲԻԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ». Ա.ԲՈՇՅԱՆ

Արխիվ 12-16

«ԱՂԱՆԴՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԶՈՆԲԻԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ». Ա.ԲՈՇՅԱՆ

 

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերկանգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` վերջին շրջանում Հայաստանում սկսել են ակտիվանալ կրոնական կառույցները, որոնք փորձում են դեր խաղալ հայաստանյան քաղաքական կյանքում: Կրոնական կառույցների ակտիվությունը Ա. Ամարյանը բացատրեց հետեւյալ կերպ.«Նրանց ակտիվությունը միշտ էլ եղել է` պարզապես այժմ հաշվի են առել իրենց անպատժելիությունն ու դուրս են եկել ջրի երես»,-նշեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ եւ ընդգծեց, որ պետք է մտածել ազգային արժեքների եւ ապագա սերունդների ապագային մասին, որոնք վաղը կարող են հայտնվել աղանդավորական կառույցների թակարդում: Քանի որ այդ կառույցները ուղղված են ազգային արժեքների ոչնչացման դեմ:

«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը փաստեց, որ աղանդավորական կառույցները ոչ միայն արեւմտյան արժեքների քարոզչությամբ հային զրկում են  իր ինքությունից, այլեւ փորձում են հայ հասարակության մեջ նվազեցնել Հայ Առաքելական եկեղեցու դերը: «Արեւմտյան արժեքների քարոզչությամբ փորձում են արժեզրկել  հենց մեր եկեղեցու ինստիտունը, քանի որ այդ ինստիտուտը արդեն 1700 տարի է պահպանում է ազգի ինքնությունը: Աղանդներում կրառվում են զոնբիացման տեխնոլոգիաներ, որը հասել է իր գագաթնակետին: Կիրառելով հիպնոսի մեխնազմներ` Հայաստանում  արդեն ձեւավորվել է աղնդավորակնների  հսկայական բանակ, որը գերազանցում է 200 հազարը: Պետք է հաշվի առնենք, որ այդ մարդիկ կառավարվող են, ենթարկվում են իրենց առաջնորդների հրամանին եւ ցանկացած պահի կարող են ներքաշվել քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործի մեջ»,-մեկնաբանեց ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ: Սա մեծ խնդիր է, որը լուծելու համար Ա. Բոշյանը առաջարկում է նախ եւ առաջ փոխել Հայաստանի օրենսդրությունը.«Օրենսդրական ճանապարհով պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին եւ օրենսդրությամբ արգելել աղնդավորական  քարոզչությունը»,-ավելացրեց Բոշյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ