Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

 

Հայաստանն արդեն ստորագրել է Հայաստանի` ԵՏՄ-ինանդամակցելու պայմանագիրը, որն առաջիկայում  քննարկվելու է  խորհրդարանում:   «Իրավունքն» այսօր ԲՀԿ  մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից պարզեց` ի վերջո, որն է ԲՀԿ-ի դիրքորոշումը  Հայաստանի ԵՏՄ անդամակցության  վերաբերյալ:  «Ես չունեմ  լիազորություն  ձեզ պաշտոնական  դիրքորոշում  հայտնելու»,- ասաց ԲՀԿ մամլո խոսնակը:

Հիշեցնենք` ԲՀԿ պատգամավորները բազմիցս ասել են, որ  ԲՀԿ-ը Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին դիրքորոշում կհայտնեն այն ժամանակ, երբ կհրապարակվի ԵՏՄ պայմանագիրը:

ԲՀԿ պատգամավորը ԵՏՄ անդամակցության մասին արտահայտեց անձամբ  իրեն հուզող ու մտահոգող որոշակի հարցեր: Մասնավորապես,  խոսքը վերաբերում է Հայաստանին տրված արտոնություններից ճիշտ օգտվելուն,  800 անուն ապրանքների  ներմուծման  ժամանակ արդյոք կբազմապատկվի պետական բյուջեն, թե դրանից  կշահեն մենաշնորհային դիրք ունեցողները, ինչ է  լինելու Աբխազական երկաթգծի շահագործման հետ: «Սրանք հարցեր են, որոնք ինձ համար դեռ անպատասխան են»,- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ