Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

"ՀՅԴ-ԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԵՑՆԵԼ"

Արխիվ 12-16

"ՀՅԴ-ԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԵՑՆԵԼ"


Սահմանադրական բարեփոխումների  մասին հայեցակարգի նախագիծն արդեն հրապարակվել է: Բարեփոխումներին կողմնակից ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ հայտարարել էր, որ իր կարծիքը կհայտնի նախագծին ծանոթանալուց հետո միայն: "Իրավունքը" ՀՅԴ պատգամավորից պարզեց` արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծն այն է, ինչ ակնկալում էր ՀՅԴ-ն:
Արծվիկ Մինասյանի խոսքով` հայեցակարգը մանրամասն քննարկվում  է ՀՅԴ-ի կողմից:  "Ընդհանուր առմամբ, հայեցակարգը բացահայտում է  գործող համակարգի թերությունները եւ առաջարկում լուծումների ընդհանուր ուղղությունները",-  պատասխանեց ՀՅԴ պատգամավորը:
-Փաստորեն, այդ սահմանադրական բարեփոխումներն ընդունելի՞ են Ձեզ համար:
- Ընդհանուր ուղղություններով` այո:
- Պրն Մինասյան, ՀՅԴ-ն իրեն վիրավորված չի՞ համարում, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը "եռյակի"` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին  ՀՅԴ-ին փոխարինեց ՀԺԿ-ով` այսպիսով "եռյակը" ՀԺԿ-ի միջոցով "քառյակ" դարձնելով:
- Մենք բազմիցս ենք ասել եւ հիմա էլ կրկնում ենք: Իրենք ինչ ուզում են` թող անեն, ՀՅԴ-ին երբեք ոչ ոք  չի կարող պահեստային ֆոնդի նստարանին նստեցնել եւ որոշել, թե ՀՅԴ-ին ումով կարող է փոխարինել:
- ՀՅԴ-"եռյակ" համագործակցությունը կշարունակվի՞:
- Մենք` որպես ընդդիմադիր ուժ, քննարկում ենք այն հարցերը, որոնք համընկնում են "եռյակի" հետ: Իսկ եթե տեսակետների համընկնում չլինի, համագործակցություն, բնականաբար, չի լինի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ