Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԿՈՆՉԻՏԱՅԻՆ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԿՈՆՉԻՏԱՅԻՆ


Իրականում պետք չէ դիմակներ պատռել, որովհետեւ, ի վերջո, դրանք առանց միջամտության էլ պատռվում են` ո՛չ ավել, ո՛չ պակաս բոլորի աչքի առաջ: Հատկանշական երեւույթ տեղի ունեցավ երեկ ԱԺ նիստերի դահլիճում, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԱԺ ամբիոնից անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին: Երբ պարոն Բաբուխանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով հիշեցրեց իր ելույթում, թե ինչ էր տեղի ունենում 20, 10 տարի առաջ` տալով սպանված ու պաշտոնյա մարդկանց անուններ` ամսաթվերով, ու նշեց, որ կարող է այդ տխուր ցանկը շարունակել երկար, քանի որ 25 տարի զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ԱԺ դահլիճում իր աթոռից դուրս թռավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու շտապեց ինքն իրեն մեկ ոտք շուտ դուրս նետել նիստերի դահլիճից: Հավանաբար, պարոն Ջհանգիրյանի մոտ խիղճն արթնացավ` վերհիշելով, որ 10-20 տարի առաջ հենց ինքն է եղել ՀՀ զինդատախազը: Ծիծաղելի իրավիճակում հայտնվեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում սրտի լարերին դիպավ այն, որ Հ. Բաբուխանյանը ամբիոնից ասաց, որ ինքն էլ է զզվում Կոնչիտայից: Տիկին Փոստանջյանը տեղից սկսեց ճչալ, թե Կոնչիտային մի՛ վիրավորեք: Ինչեւէ, էլ ի՞նչ կարելի էր սպասել մի կուսակցության ներկայացուցչից, որի առաջնորդին ընտրությունների ժամանակ պաշտպանում էր «ԼԳԲՏ համայնքը»: Հենց այս օրինակի վրա էլ, պարոն Բաբուխանյանն ի պատասխան Զ. Փոստանջյանի հիստերիայի` հավելեց. «Փառք Աստծո, որ երկիրը Ձեզ չենք տվել, թե չէ կոնչիտաներին կբերեիք, իշխանության գլուխ կդնեիք...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ