Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԱԺ ՄԻՋԱՆՔՈՒՄ «ԵՐԵՍ-ԲԵՐԵՍԻ» ԷՐ ԿԱՆՉԵԼ

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԱԺ ՄԻՋԱՆՔՈՒՄ «ԵՐԵՍ-ԲԵՐԵՍԻ» ԷՐ ԿԱՆՉԵԼ

 

Մեկնարկեց ԱԺ քառօրյան, ու սկսվեցին հերթական քաղաքական սկանդալները: Երեկ ԱԺ միջանքում մեծ ծափ ու ծիծաղ էր բարձրացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` իր շուրջը հավաքելով լրագրողների ու պատգամավորների: Պատճառն այն էր, որ տիկին Զոհրաբյանի ականջին էր հասել, թե ինքը լրատվամիջոցներից մեկին պատվիրում է վատ երանգով նյութեր գրել` ՀՀԿ խմբակցության կին պատգամավորների մասին: Հիմա էլ Ն. Զոհրաբյանը կանչել էր տվյալ լրատվամիջոցի խմբագրին ու, կարծես թե, ֆլեշմոբ էր անում ամեն անցնող ՀՀԿ-ական կին պատգամավորի վստահեցնելով, թե առաջին անգամ է տեսնում վերոնշյալ լրատվամիջոցի աշխատակցին: Թե տիկին Զոհրաբյանին ո՞վ հավատաց ու ո՞վ ոչ, թողնում ենք քաղաքական մեծամասնության անդամ կին գործիչների դատողությանը: Սակայն ուշագրավ էր այն, որ վերջինիս խիստ զվարճացրել էր այդ փաստը, որ իր գործընկերներին մի լրատվամիջոց սեւացնում է, եթե ոչ իր պատվերով, ապա գոնե իր սրտի ուզածի չափ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ