Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱ ՊԱՊԱՆԵՐԻԴ ԱՍԱ»

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱ

ՊԱՊԱՆԵՐԻԴ ԱՍԱ»

 

Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու  ՀՀ կառավարության  օրինագծի քննարկումը  ԱԺ-ում շարունակվում է, ընդ որում բավական բուռն: Հարակից զեկուցող  Վարդան  Այվազյանի ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Նիկոլ Փաշինյանը բարձր տոնով ասաց, որ սահմանամերձ համայքների բնակիչները` տատիկ-պապիկները, սահմանամերձ համայնքների խանութներին 100.000-ների պարտք ունեն եւ դա մարելու համար պետք է կառավարությունը  հարկային արտոնություններ տալու փոխարեն  ֆինանսապես աջակցի նրանց: Վարդան Այվազյանին դուր չեկավ Նիկոլ Փաշինյանի խոսելու տոնը.  «Անկապ  կողքից խոսողներին խնդրում եմ կարգի հրավիրել»,-ասաց  Այվազյանը:

Կրքերը հանդարտեցնելու համար միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` կոռեկտության կոչ անելով: «Ի վերջո, եթե բղավում եք, նշանակում  է այլ արգումենտ չունեք»,- ասաց Աժ փոխնախագահը:

Նիկոլ Փաշինյանին միացավ «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ամոթը չափ ունի բոլորի համար: Սուտի գոռգոռալով չէ: Դու ինձ չես կարա ասես, էլ ուր մնաց` ինքն ասի»,- ասաց Այվազյանը Զարուհի Փոստանջյանին:

Լեզվակռիվը շարունակվեց: «Գնա պապաներիդ  ասա: Պապաներդ պետք է ասեն, որ քեզ հատուկ զադանյա են տալիս: Պապաներդ պետք է ասեն քեզ` ոնց խոսաս, եղա՞վ, արա: Չշշկռես հանկարծ»,- ասաց Վարդան Այվազյանը Նիկոլ Փաշինյանին:

Ի դեպ,  ընդմիջման ժամանակ եւս Զարուհի Փոստանջյան- Վարդան Այվազյան լեզվակռիվը մի քանի րոպե շարունակվեց:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ