Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում

ԼՏՊ-Ն ՉԿԱՐՈՂԱՑԱՎ «ԵՌՅԱԿԻ» ՄԵՋ ՄՏՑՆԵԼ ՀԺԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ԼՏՊ-Ն ՉԿԱՐՈՂԱՑԱՎ «ԵՌՅԱԿԻ» ՄԵՋ ՄՏՑՆԵԼ ՀԺԿ-ԻՆ

ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը գումարել-հանել էր ու նախորդ հանրահավաքին հայտարարել, թե միեւնույնն է` առանց ՀՅԴ-ի էլ, ոչ իշխանական ուժերը շարունակում են մնալ որպես հրաշալի «քառյակ», քանի որ իրենց է միացել ՀԺԿ-ն: Սակայն ՀԱԿԿ ծեր կաղնու կոչերին այդպես էլ ականջալուր չեղան ոչ իշխանական «եռյակի» մաս կազմող ուժերը` «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ հենց ՀԱԿԿ-ն: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ «եռյակի» հերթական քննարկումը, սակայն ՀԺԿ-ին չէին էլ հրավիրել: Այս մասին «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով հավանաբար, ի գիտություն ԼՏՊ-ի` պնդեց.
- «Եռյակի» ձեւաչափը մնում է «եռյակ»: Որեւէ քաղաքական ուժ չի համալրել «եռյակը»: Մենք իսկապես կողմ ենք, որ ձեւաչափը ավելի մեծանա, բայց միայն կմեծանա այն դեպքում, եթե քննարկվի երեք քաղաքական ուժերի կողմից եւ կոնսենսուսով որոշում կայացվի: Նման քննարկում չի ունեցել «եռյակը» եւ կրկնում եմ` «եռյակը», մնում է որպես «եռյակ»:
Ի դեպ, փորձեցինք նաեւ պարզաբանում ստանալ ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ, ով հերթական անգամ ասաց, որ չի ցանկանում խոսել: Դե, իհարկե, այսքանից հետո էլ խոսելու տեղ թողեցի՞ն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ