Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԾԵՆՈՒՄ Է ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ

Արխիվ 12-16

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
ՊԱՐԾԵՆՈՒՄ Է ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ


Եթե Ազգային ժողովում որոշ պատգամավորներ` իրենց դատավորի ու դատախազի տեղ դրած, ամբիոնից մեղադրանքներ ու դատավճիռներ են հնչեցնում, ապա նրանց չի զիջում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով իրեն դրել է օնլայն գրոսմայստերի տեղ: Արդեն երկու օր է Ազգային ժողովի նիստերի դահլիճում բոլոր ելույթների, հարց ու պատասխանների ժամանակ վերջինս անկաշկանդ օնլայն շախմատ է "գլորում"` մերթընդմերթ "գող` սիրտը դող" տարբերակով զգուշանալով լրագրողական օթյակից: Բայց արի ու տես, որ պարոն Վարդանյանն այնքան է տարվել իր խաղով ու շախմատում ձեռք բերած հաջողություններով, որ երեկ իր խաղով փորձում էր զարմացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, ով մի քանի րոպեով նստել էր ընդդիմադիր գործընկերոջ կողքին: Եվ այստեղ չենք կարող չհամաձայնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ այն մտքի հետ, որ որոշ պատգամավորներ ճիշտ չեն ընկալել, թե ինչի համար են եկել ու որտեղ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ